Աբխազիայից կամավորների խումբ է մեկնել Արցախ

Աբխազիայից կամավորների առաջին խումբը մեկնել է Արցախ։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է Աբխազիայի նախագահի միջազգային կապերի հարցերով օգնական Ախրա Ավիդզբան։ «Ռիա նովոստի» գործակալությունը հաղորդում է, որ Ավիդզբան հրապարակել է օդանավակայանում արված լուսանկարներ, որոնցում երևում է 23 անձ, այդ թվում՝ նախագահի օգնականը, ինչպես նաև հայկական համայնքի ղեկավար Գալուստ Տրապիզոնյանը, որը 1992-93-ին վրաց-աբխազական պատերազմի վետերան է և Աբխազիայի հերոս։

«Յուրաքանչյուր էթնիկ հայ իրավունք ունի պաշտպանել իր հայրենիքը»,- նշել է Աբխազիայի նախագահի օգնականը։