Հաստատվել է կորոնավիրուսի 2 476 նոր դեպք, 27 մարդ մահացել է

Հայաստանում նոյեմբերի 7-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի 2 476 նոր դեպք,  1 476 մարդ առողջացել է: Մահացել է 27 մարդ։ Բացասական թեստերի թիվը 2 863 է: Դրական է կատարված թեստերի 46,3 տոկոսը։

 Ինչպես հայտնում են ՀՀ Առողջապահության նախարարությունից, ընդհանուր համաճարակային վիճակը Հայաստանում հետևյալն է.

Հաստատված դեպքերի ընդհանուր քանակը – 104 249
Առողջացածներ – 63 258
Փաստացի բուժվողներ -39 055
Ընդհանուր թեստեր – 434 026
Մահվան ելքեր – 1 533
Մահվան ելքեր այլ պատճառով – 403