Ոչ մի կորուստ, ոչ մի նահանջ դեռ պարտություն չէ․ Արծրուն Հովհաննիսյան

Ոչ մի կորուստ, ոչ մի նահանջ դեռ պարտություն չէ, ամեն ինչ կորցրած չէ եթե գիտակցությունդ պայքարում է․ ֆեյսբուքյան էջում գրել է ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։

«Շուշիի շրջակայքում մարտերը շարունակվում են։ Վերջ տվեք անհարկի քննարկումներին»,- ավելացրել է Հովհաննիսյանը։

Մեկ այլ գրառման մեջ ՊՆ ներկայացուցիչն ասում է․

«Եթե հավատանք, եթե վստահենք մեր զորքին, հավատանք բոլորս, հավատանք անվերապահ միևնույնն է վերջին բլրի վրա, վերջին բնագծում էլ #Հաղթելուենք»։