Թվայնացվող հարստություն Հայաստանի հանրային ռադիոյում | Digitizing the Wealth of Armenia’s Public Radio

Հայաստանի հանրային ռադիոյում սկսել են թվայնացնել 91 տարվա ձայնագրությունների արխիվը՝ ավելի քան 97 000 կտոր նյութ։ Արխիվը միայն երաժշտություն չէ։ Դրանց մեջ մտնում են ռադիո հաղորդումներ, հարցազրույցներ մեծերի հետ, ռադիո ներկայացումներ, կենդանի համերգներ և շատ այլ բաներ։ Արխիվը թվայնացվում է Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Ռուբեն Ջաղինյանի նախաձեռնությամբ։ Նախագիծը ղեկավարում է երգիչ Արթուր Իսպիրյանը։

The Public Radio of Armenia is digitizing a 91-year-old archive consisting of over 97,000 pieces. The archive’s content is not just music. It includes radio programs, interviews with prominent figures, radio shows, live concerts and much more. The archive is being digitized by the initiative of Ruben Jaghinyan, the Chairman of the Council of Public TV and Radio Company of Armenia. The project is directed by singer Arthur Ispiryan.