Իռլանդիա-Հայաստան ֆուբոլային խաղի կանխատեսումները: Բարերի և սրճարանների զբաղվածության ցուցանիշը: Գարիկ Մարտիրոսյանը ֆուտբոլի մասին:
Հոկտեմբեր 11, բալի լույս
Posted in:
Իռլանդիա-Հայաստան ֆուբոլային խաղի կանխատեսումները: Բարերի և սրճարանների զբաղվածության ցուցանիշը: Գարիկ Մարտիրոսյանը ֆուտբոլի մասին:
Արցախի Հադրութի շրջանում իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է ևս 2 հայ զինծառայողի աճյուն: Այս մասին հայտնում են Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից։ Աճյունները հայտնաբերվել են «Թութակներ» տեղամասից դեպի աջ՝ Դիզափայտ տանող ճանապարհի 5-րդ կմ-ին։ «Այսպիսով, զինադադարից հետո հայտնաբերված կամ Ադրբեջանի կողմից հայկական կողմին փոխանցված աճյունների ընդհանուր թիվը դարձավ 1546»,- նշված է հաղորդագրությունում։
Ապրիլի 20-ին Թուրքիայում մեկնարկել է «1915թ․ իրադարձությունների վերաբերյալ գիտաժողով» խորագրով միջոցառումը, որը նվիրված է Հայոց ցեղասպանության ժխտմանը։ Թուրքիայի նախագահի ներկայացուցիչը հայտարարել է, թե «անթույլատրելի են պատմական իրադարձությունների կեղծումն ու քաղաքականացման փորձերը»: «Այսպես կոչված Հայոց ցեղասպանության մեղադրանքը միայն քաղաքական նպատակներ հետապնդող զրպարտություն է»,- համաժողովին հայտարարել է նախագահի աշխատակազմի՝ հասարակայնության հետ կապերի վարչության ղեկավար Ֆահրեթթին Ալթունը: Նրա խոսքով՝ «Առաջին համաշխարհային պատերազմը լի է ողբերգական էջերով, որոնք որոշ շրջանակներ փորձում են օգտագործել հօգուտ իրենց շահերի»: «Տարբեր պետությունների խորհրդարանների որոշումները ժողովրդավարության օրինակ չեն կարող լինել: Պատմական իրադարձություններին տալով կանխակալ գնահատական՝ նպատակ է դրվում ճնշում գործադրել Անկարայի վրա»,- ասել է Թուրքիայի նախագահի ներկայացուցիչը: Պաշտոնական Անկարան […]
Անվտանգության խորհրդի գրասենյակը հրապարակել էր 2020-ի սեպտեմբերի 30-ի նիստի արձանագրության գաղտնազերծված հատվածների ձայնագրությունը։ Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանը՝ անդրադառնալով հրապարակված ձայնագրությանը, Armlur.am-ի հետ զրույցում ասել է․ «Պահանջում եմ հրապարակել այդ օրվա նիստի եզրափակիչ մասում ՀՀ նախագահի ելույթը և որից հետո իմ ելույթը ամբողջությամբ»։ 2020-ի նոյեմբերի 17-ին Օնիկ Գասպարյանն իր ուղերձում նշել է. «Պատերազմի չորրորդ օրը` անվտանգության խորհրդի նիստի ժամանակ ես ներկայացրեցի մեր կորուստները և ստեղծված իրադրության վերաբերյալ զինված ուժերի գնահատականը` նշելով, որ երկու – երեք օրվա ընթացքում անհրաժեշտ է միջոցներ ձեռնարկել պատերազմը կանգնեցնելու համար»: 2021-ի ապրիլի 14-ին Ազգային ժողովում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ «սեպտեմբերի […]
Հայաստանի ոստիկանության պետ Վահե Ղազարյանի հրամանով Սյունիքի մարզի ոստիկանապետը, նրա տեղակալը և Գորիսի ոստիկանապետն ազատվել են զբաղեցրած պաշտոններից։ Տեղեկությունը ՍիվիլՆեթի հետ զրույցում հաստատեցին ոստիկանությունից։ Պաշտոնից ազատվել են Սյունիքի մարզային վարչության պետ Ալեքսանդր Հակոբյանը, նրա ծառայության գծով տեղակալ Դավիթ Հովհաննիսյանը, Կապանի բաժնի պետ Զորիկ Վարդանյանը և Գորիսի բաժնի պետ Սերգո Մարկոսյանը: Ոստիկանապետի մեկ այլ հրամանով՝ ոստիկանության Սյունիքի մարզային վարչության պետ է նշանակվել Ալեքսանդր Մամիկոնյանը։ Սյունիքի ոստիկանապետի տեղակալ է նշանակվել Զորիկ Վարդանյանը, որը մինչ այդ զբաղեցնում էր Կապանի բաժնի պետի պաշտոնը։ Կապանի բաժնի պետ է նշանակվել Արամ Դավթյանը, իսկ Գորիսի բաժնի պետ՝ Ալեն Կարապետյանը:
«Հայաստանում մեղքից խուսափելն արվեստ է դարձել»․ ՍիվիլՆեթի Արշալույս Մղդեսյանի հետ զրույցում այսպիսի կարծիք հայտնեց Բոստոնում գործող CM&Partners ընկերության ավագ խորհրդատու, բանակցային գործի մասնագետ Արթուր Մարտիրոսյանը։ Նա նկատում է՝ Հայաստանում պատերազմի պատճառների ու մեղավորների փնտրտուք է սկսվել: Առհասարակ, նրա կարծիքով, մարդիկ՝ պաշտոնյաներից մինչև շարքային քաղաքացիներ, չեն ցանկանում իրենց մեղքը տեսնել Ղարաբաղյան երկրորդ պատերազմում պարտության մեջ:
Սևանի ափին գտնվող Ծափաթաղ գյուղում է տեղակայված Հայաստանում ամենամեծ արևային կայանը, որն առաջինն է տարածաշրջանում։ Այն կառուցված է արևին հետևելու համակարգով, որն օժտված է արհեստական բանականությամբ։ Արևային կայանի կառուցման աշխատանքներն իրականացնում է «Օպտիմում Էներջի» ընկերությունը՝ «Թուֆենկյան» հիմնադրամի պատվերով։ ՍիվիլՆեթը եղել է Ծափաթաղում և հետևել կայանի աշխատանքներին։
Ապրիլի 19-ին հայ ռազմագերիների, այլ գերեվարվածների և տեղահանված անձանց հարցի քննարկումը քվեարկությամբ ներառվել է ԵԽԽՎ լիագումար նիստի օրակարգում։ Վեհաժողովի օրակարգում ներառվել են «Հրատապ» և «Ընթացիկ» հարցեր։ Քվեարկության արդյունքների հրապարակումից հետո լայն բանավեճ է ծավալվել հայ ռազմագերիների հարցով ռուս պատվիրակների քվեարկության շուրջ։ Հրատապներում ընդգրկվել են «2021 թվականին Ալեքսեյ Նավալնու ձերբակալությունն ու կալանավորումը» և «Թուրքիայում ժողովրդավարական ինստիտուտների գործունեությունը» հարցերը։ Ընթացիկներում ընդգրկվել են հետևյալները՝ «COVID անձնագրերն ու վկայագրերը․ հիմնարար իրավունքների պաշտպանությունն ու իրավական հետևանքները», «Հայ ռազմագերիները, այլ գերեվարվածներն ու տեղահանված անձինք», «COVID-19 պատվաստումների վկայագրեր․ ինչպես պաշտպանել հանրային առողջությունն ու մարդու իրավունքները», «Ռուսական սպառնալիքը Եվրոպայում խաղաղության ձգտմանը»։ Ապրիլի 19-ին ԵԽԽՎ-ում քվեարկությունների արդյունքների հրապարակումից հետո […]
Մարտ 20-ին սրբապղծութեան հերթական արարք մը տեղի ունեցած է Կիպրոսի բռնագրաւուած բաժնին մէջ գտնուող հայոց Մակարայ Վանքի շրջափակէն ներս։ Այս մասին Կիպրոսի Հայոց Թեմի Կաթողիկոսական փոխանորդ Խորէն արք. Տողրամաճեան զրուցեց «Զարկերակ»-ի հաղորդավար Արէն Քերթեշեանի հետ։ Սրբազան հայրը այս առիթով անդրադարձաւ վանքին ներկայ վիճակին եւ զայն վերանորոգելու գծով տարուող աշխատանքներուն: