Հոկտեմբերի 27. տասներկու տարի անց

Այսօր լրացավ 1999թ-ի հոկտեմբերի 27-ի ոճրագործության 12-րդ տարին: նաիրի Հունանյանի գլխավորած ահաբեկչության զոհ դարձան վարչապետ Վազգեն Սարգսյանը, ԱԺ նախագահ Կարեն Դեմիրճյանը, փոխնախագահներ Յուրի Բախշյանը և Ռուբեն Միրոյանը, պատգամավորներ Միքայել Քոթանյանը, Հենրիկ Աբրահամյանը, Արմենակ Արմենակյանը և նախարար Լեոնարդ Պետրոսյանը:

ԱԺ պատգամավոր Անահիտ Բախշյանը, ով հանդիսանում է Յուրի Բախշյանի կինը, իր հարցազրույցում նշեց, որ այդ ողբերգությունից հետևություն շատերը չքաղեցին: Իսկ Ազգային ժողովում նիստը սկսվեց մեկ րոպե լռությամբ՝ ի նշան նահատակների հիշատակի:

Մեկնաբանել