Թռչկանի խնդիրը լուծված է

Թռչկանի ջրվեժի տարածքն այժմ հանդիսանում է հատուկ պահպանվող տարածք: Վարչապետը հայտնել է, որ դրանով խնդիրը ամբողջությամբ լուծված է: Թռչկանում ՀԷԿ կառուցելու դեմ դուրս էին եկել բնապահպաններ և պարզապես հայրենասեր երիտասարդներ, որոնք կազմակերպել են մի շարք բողոքի ակցիաներ: Միաժամանակ, Հերացի 24 շենքի բնակիչները կարողացան փրկել իրենց բակի կանաչապատ տարածքները, որոնց հաշվին պետք է ավտոտնակներ կառուցվեին:

Մեկնաբանել