Նոյեմբեր 4, բարի լույս

Այսօրվա Երեւան քաղաքի ավագանու արտահերթ նիստի օրակարգում միայն Երեւանի քաղաքապետի արտահերթ ընտրությունների ժամկետը սահմանելու հարցն է: Կարեն Կարապետյանի հրաժարականից հետո Հանրապետականկուսակցությունը առաջադրել է փոխքաղաքապետ Տարոն Մարգարյանի թեկնածությունը:

Նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ Միքայել Մինասյանը, ով հանդիսանում է Սերժ Սարգսյանի փեսան ազատվել է աշխատանքից: Մինասյանը հայտնել է, որ գնում է օգնելու Հովիկ Աբրահամյանին գալիք ընտրությունները պատշաճ կերպով նախապատրաստելու համար:

Մեկնաբանել