Նոյեմբեր 4, երեկոյան եթեր

Այսօր Շիրակ հյուրանոցում կարելի էր համտեսել Հայաստանի տարբեր մարզերում բնակվող կանանց պատրաստած համեղ ուտեստներն ու խմիչքներն, ինչպես նաև ծանոթանալ նրանց ձեռագործ աշխատանքներին: Նոյեմբերի 7-ին աշխատանքային այցով Հայաստան կժամանի Վրաստանի արտգործնախարար Գրիգոլ Վաշաձեն: Վրաստանի արտգործնախարարին կընդունեն նախագահ Սերժ Սարգսյանը և արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը:

«Հայպետհիդրոմետը» տեղեկացնում է, որ նոյեմբերի 7-ին Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում սպասվում է ձյուն, լեռնային շրջաններում և լեռնանցքներում` բուք, ճանապարհներին մերկասառույց: Հանրապետության մյուս շրջաններում էական տեղումներ չեն սպասվում: Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 7-ին նշված մարզերում կնվազի 13-15, իսկ մյուս շրջաններում 6-8 աստիճանով։ Նոյեմբերի 8-ի գիշերը ջերմաստիճանը հանրապետության ողջ տարածքում կնվազի 3-5 աստիճանով:

Մեկնաբանել