Նոյեմբեր 8, ըստ կայքերի

Վրաց միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլին Վրաստանի գալիք ընտրություններին հետևելու համար մտադիր է ներգրավել մոտ 60 000 դիտորդ։ Այս մասին հայտարարել է Վրաստանի քաղաքական տեխնոլոգիաների ուսումնասիրման կենտրոնի ղեկավար Կախա Կախիշվիլին՝ Իվանիշվիլիի հետ հանդիպումից հետո։Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գագիկ Խանդանյանը հերթական չպատճառաբանված որոշումն է կայացրել և արգելանք է դրել «Հրապարակի» դրամական միջոցների վրա: Փաստաբան Արթուր Գրիգորյանը «Հրապարակի» դեմ ուղղված դատական հայցում 18 միլիոն դրամ վնասի հատուցման պահանջ է ներկայացրել և միաժամանակ պահանջել է այդ չափով արգելանք դնել օրաթերթի դրամական միջոցների, գույքի և իր մասին տեղեկություններ տարածելու իրավունքի վրա: