Նոյեմբեր 9, բարի լույս

Դրսում +1 աստիճան է, երեկվա այս ժամի հետ համեմատած եղանակը տաքացել է մեկ աստիճանով: Եղանակը ամբողջ պետությունում առանց տեղումների է: Ինչպես մեզ տեղեկացրեցին ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունից` Ստեփանավանի և Սելիմի լեռնանցքի որոշ հատվածներում առկա է մերկասառույց: Սակայն իրականացվում են մաքրման աշխատանքներ և երկրի բոլոր ավտոճանապարհները բաց են երթևեկության համար:

«Մոսկվա» կինոթատրոնում բացվել է ճապոնական կինոյի փառատոնը: Փառատոնի շրջանակներում կներկայացվի հինգ ճապոնական ֆիլմ` «Այկի», «Հարված գլխով», «Առաջին սեր», «Ինչ է բերում ձյունը» և «Կրակ»: Փառատոնի միջոցառումները նոյեմբերի 8-10-ը կլինեն Երեւանում, իսկ նոյեմբերի 11-12-ը Գյումրիի «Հոկտեմբեր» կինոթատրոնում, որտեղ էլ տեղի կունենա փառատոնի փակման արարողությունը: