Նոյեմբեր 9, լրահոս

Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը գտնում է, որ Հայաստանում հասունացել է բանկային համակարգի միավորման ժամանակը: Տեղական բանկերը պետք է նոր գործիքների ներդրման հաշվին դիմագրավեն ժամանակակից մարտահրավերները, սակայն միավորումը չպետք է ուղղված լինի բանկային հատվածում մրցակցության դեմ, ինչպես նաև չպետք է թելադրվի կարգավորիչների կողմից, ասել է ՎԶԵԲ-ի երևանյան գրասենյակի ղեկավար Վալերիու Ռազլոգը:
Իտալիայի վարչապետ Սիլվիո Բերլուսկոնին հայտարարել է, որ պատրաստ կլինի հրաժարական տալ միայն այն դեպքում, եթե խորհրդարանը հաստատի եվրախմբի կողմից ներկայացրած տնտեսական բարեփոխումների ծրագիրը: Ծրագրի քվեարկությունը կկայանա ընթացիկ ամսում:

Համաձայն ՄԱԳԱՏԷ-ի զեկույցի՝ Իրանը աշխատանքներ է իրականացրել միջուկային զենքի արտադրության ուղղությամբ: Գործակալության մասնագետների տեղեկություններով՝ իսլամական հանրապետության իշխանությունները մի քանի փորձարկումներ են իրականացրել ատոմային ռումբի մշակման համար: Խոսքը համակարգչային մոդելավորման մասին է: Զեկույցում ասցված է, որ փորձ է կատարվել մշակել ատոմային ռումբի ստեղծման չհայտարարագրվող մեթոդներ:

Մեկնաբանել