Նոյեմբեր 11, բարի լույս

Հայպետհիդրոմետից զգուշացրել էին, որ այսօր տեղումներ են լինելու, հատկապես` երեկոյան: Սակայն Երևանում արդեն անձրև է գալիս, իսկ որոշ շրջաններում` ձյուն: Երեկ հանրապետության մի քանի ճանապարհներ անանցանելի էին դարձել ձնաբուքի և մերկասառույցի պատճառով: Չի բացառվում, որ այսօր դրանք կրկին փակվեն: Լեռնանցքներում սպասվում է բուք, ճանապարհներին՝ մերկասառույց, տեսանելիության վատացում և դժվարանցանելիություն:

Երեկ Հայաստան ժամանեց Apple-ի համահիմնադիր Սթիվ Վոզնյակը: ՍիվիլՆեթի հետ զրույցում նա մի քանի խորհուրդ տվեց ՏՏ ոլորտի սկսնակ ընկերություններին, որոնք կգտնեք մեր կայքում: Այսօր Վոզնյակը հանդիպելու է ուսանողների հետ: Մանրամասներին կարող եք տեղեկանալ մեր կայքից: Վոզնյակին շնորհվել է Հայաստանի նախագահի մրցանակը տեղեկատվական ոլորտում համաշխարհային ներդրման համար:

Մեկնաբանել