Նոյեմբեր 10, երեկոյան լուրեր

Այսօր ՀԱԿ-ի երիտասարդ ակտիվիստներն իրականացրել են հերթական ֆլեշմոբը: «Լուռ նստելը հանցանք է», «Բանակը` սպանդանոց» և նման բովանդակությամբ այլ պաստառներ պարզած երիտասարդները Հանրապետության հրապարակում որոշ ժամանակ կանգնելուց հետո քայլել են Հյուսիսային պողոտայով և բողոքի ակցիան շարունակել Ազատության հրապարակում:

Այսօր տեղի է ունեցել միջին մասնագիտական և արհեստագործական ուսումնական հաստատությունների ուսանողների աշխատանքների ցուցադրություն և մրցույթ:

Նոյեմբերի 12-ի երեկոյան մայրաքաղաքում հնարավոր է տեղա առաջին ձյունը: ԱԻՆ Հիդրոմետ ծառայության կանխատեսումների համաձայն՝ նոյեմբերի 11-ին ուշ երեկոյան և 12-ին հանրապետության ամբողջ տարածքում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային գոտիներում՝ ձյուն: Օդի ջերմաստիճանը 12-ի ցերեկը և 13-ի գիշերը կնվազի 5-7 աստիճանով:

Մեկնաբանել