Բողոքի ցույց՝ ընդդեմ թանկացումների

Կառավարության շենքի դիմաց մի խումբ քաղաքացիներ բողոքի ցույց են անցկացնում՝ ընդդեմ դրամի արժեզրկման և թանկացումների։ Նրանք կառավարությունից և նախագահից պահանջում են կայունացնել առաջնային սպառման ապրանքների գներն ու դրամի փոխարժեքը, բացառել դոլարի սպեկուլյատիվ վաճառքը, վերահաշվարկել բյուջետային աշխատողների աշխատավարձերը և քաղաքացիների դոլարային վարկերը, երաշխիքներ տալ, որ էլեկտրաէներգիայի և գազի գները չեն բարձրանա, դադարեցնել ԵՏՄ-ին Հայաստանի միանալու գործընթացը և այլն։