Հայաստանը շարունակում է սգալ

Հունվարի 19-ին հիվանդանոցում մահացավ վեց ամսական Սերյոժան՝ Գյումրիի Ավետիսյանների ընտանիքի սպանդից միակ փրկվածը։ Գյումրիում և ամբողջ Հայաստանում համաժողովրդական սուգ էր, թեև պաշտոնական սուգ չհայտարարվեց։ Հունվարի 20-ին Գյումրիում Սերյոժայի հոգեհանգստյան արարողությունն էր։