«Հետխորհրդային շրջանի ապաշխարհիկացման նախապատմությունը»

Կրոնի մարդաբանության ռուսաստանյան առաջատար մասնագետներից Սերգեյ Շտիրկովը, որը դասավանդում է Սանկտ-Պետերբուրգի Եվրոպական համալսարանում, ներկայացրեց 1980-ականների վերջին և 1990-ականների սկզբում խորհրդային և հետխորհրդային քաղաքներում կրոնի վերահայտնվելու գործընթացները, քննարկեց նոր սրբավայրերը և ուխտագնացության ժամանակակից դրսևորումները: