Հիմնադիր խորհրդարանի անդամները կմեկնաբանեն ապրիլի 7-ի առավոտից ծավալված քննչական գործողությունները, որոնց արդյունքում նախաձեռնության չորս անդամ ձերբակալվել է:
Հիմնադիր խորհրդարանի ասուլիսը
Post navigation
Posted in:
Հիմնադիր խորհրդարանի անդամները կմեկնաբանեն ապրիլի 7-ի առավոտից ծավալված քննչական գործողությունները, որոնց արդյունքում նախաձեռնության չորս անդամ ձերբակալվել է:
Որո՞նք էին շրջադարձային այն կետերը, երբ Միացյալ Նահանգների և Ռուսաստանի հետ հարաբերություններն իսկապես սկսեցին վատթարանալ։ ԱՄՆ նախագահի՝ Ռուսաստանի հարցերով հատուկ օգնական (2004-2007 թթ.) Թոմաս Գրեհեմը նշում է, որ Բեսլանի իրադարձությունները և 2014-ի Մայդանը Ուկրաինայում շրջադարձային այդ կետերն էին։ Ստորև Գրեհեմի դասախոսությունն է, որը տեղի է ունեցել հուլիսի 10-ին Թբիլիսիում Միդլբերիի միջազգային ուսումնասիրությունների ինստիտուտի Մոնտերեյի ռուսական ուսումնասիրությունների նախաձեռնության (Monterey Initiative in Russian Studies at the Middlebury Institute of International Studies) կազմակերպած սիմպոզիումի ընթացքում։ Քննարկման վերնագիրն էր «Շրջադարձային կետեր ԱՄՆ-Ռուսաստան հարաբերություններում»։ Գրեհեմի դասախոսությունը թարգմանաբար ներկայացված է ստորև։ Ես կցանկանայի սկսել՝ անդրադառնալով երկու կամ երեք իրադարձությունների, որոնք հաճախ համարվում են շրջադարձային ԱՄՆ-Ռուսաստան հարաբերություններում, […]
Ռուսաստանը կշարունակի ամեն ինչ անել Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման համար, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Մենք արել և անում ենք ամեն ինչ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման համար։ Այսուհետ ևս կաջակցենք խաղաղության պայմանագրի, սահմանազատման և տնտեսական ու տրանսպորտային կապերի ապաշրջափակման աշխատանքներին»,- ասել է Պուտինը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։ Այսօր՝ նոյեմբերի 5-ին, Ռուսաստանի նախագահին իրենց հավատարմագրերն են հանձնել 28 նոր դեսպաններ, որոնց թվում են եղել նաև Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչները։
Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի նախաձեռնությամբ նոյեմբերի 10-ին աշխարհի հայկական եկեղեցիներում համաշխարհային աղոթք կարվի՝ հանուն Հայաստանում խաղաղության և արդարության, և Բաքվում ապօրինի պահվող պատանդների ազատ արձակման։ Աղոթք կկատարվի Հայ առաքելական եկեղեցու աշխարհի բոլոր թեմերում։ «Մենք վստահ ենք, որ Եկեղեցիների համաշխարհային խորհուրդի կողմից նախաձեռնած ընդհանրական աղոթքը կխթանի քրիստոնեական համայնքների, դիվանագիտական առաքելությունների, լրատվամիջոցների և միջազգային համապատասխան բոլոր կազմակերպությունների մասնակցությունը։ Անկեղծորեն հույս ենք տածում, որ այս հոգևոր ջանքերը կբարձրացնեն համաշխարհային իրազեկությունը շարունակվող հումանիտար ճգնաժամի վերաբերյալ և իրենց նպաստը կբերեն ճշմարտության ու արդարության վրա հիմնված խաղաղարար լուծմանը»,- նշել է Ամենայն Հայոց Կաթողիկոսը։ Նախաձեռնությանը միացել են նաև Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը և Եկեղեցիների […]
Հայկական կողմը խաղաղության պայմանագրի վերաբերյալ առաջարկներ է ուղարկել Ադրբեջանին։ Այդ մասին նոյեմբերի 5-ին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարել է արտաքին գործերի նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը։ Նրա խոսքով՝ խաղաղության պայմանագրի 1-2 ձևակերպումը համաձայնեցնելու գործընթացը, որի մասին խոսել էր արտգործնախարար Արարատ Միրզոյանը, նույն փուլում է. «Այժմ սպասում ենք ադրբեջանական կողմի արձագանքին»: *** Հոկտեմբերի 31-ին Միրզոյանը հայտարարել էր, որ առաջիկայում հնարավոր կլինի համաձայնության գալ խաղաղության պայմանագրի «ևս մեկ-երկու ձևակերպումների շուրջ, որից հետո արդեն պայմանագիրը պատրաստ կլինի ստորագրման»։ «Հիմա մենք ունենք ըմբռնում այն մասին, որ կա ևս մեկ-երկու ձևակերպում, որոնց շուրջ աշխատանքները կշարունակենք, սա էլ բանակցային նորմալ գործընթաց է։ Ինձ վերջերս ԱԺ-ում մեղադրեցին հաճախ […]
Սրբուհի Գալյանը նշանակվեց արդարադատության նախարար։ Համապատասխան հրամանագիրը հրապարակվել է նախագահի կայքում։ Արդարադատության նախկին նախարար Գրիգոր Մինասյանը հրաժարական էր ներկայացրել հոկտեմբերի 1-ին։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության հոկտեմբերի 29-ի նիստում որոշվել էր արդարադատության նախարարի պաշտոնում առաջադրել Սրբուհի Գալյանի թեկնածությունը։ Սրբուհի Գալյանը ՀՀ գլխավոր դատախազի՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն ուղղված գործառույթների ոլորտը համակարգող տեղակալն էր։ Նա այդ պաշտոնում նշանակվել էր 2020-ի սեպտեմբերի 1-ին։ Մինչ այդ՝ 2019-2020 թթ․, Գալյանը զբաղեցրել է արդարադատության փոխնախարարի պաշտոնը։
Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը հաստատել է Politico-ի տարածած տեղեկատվությունը, որ Բելգիայում ՀՀ դեսպան Տիգրան Բալայանը Բրյուսելում Թուրքիայի դեսպանատան կազմակերպած ընդունելության ժամանակ սպառնալիքներ է ստացել Բելգիայում Ադրբեջանի դեսպան Վագիֆ Սադիկովից։ «Մեզ հասած տեղեկություններով ընդունելության ընթացքում վիրավորանքներ ու սպառնալիքներ են եղել, որի վերաբերյալ հայտագրով հայտնել ենք բելգիական կողմին, ինչպես նաև Եվրամիությանը։ Եվ այդ հարցով, իմ կարծիքով, հետաքննում է տեղի ունենում: Արձագանք դեռևս չկա»,- նոյեմբերի 5-ին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասել է Հովհաննիսյանը: Ավելի վաղ Politico-ն գրել էր, որ Բելգիայում Հայաստանի դեսպան Տիգրան Բալայանը սպառնալիքներ է ստացել Բելգիայում Ադրբեջանի դեսպան Վագիֆ Սադիկովից։ Լրատվամիջոցը նշում է, որ Հայաստանի դեսպանը բանավոր ահաբեկման […]
Եվրամիության պատվիրակությունը ժամանել է Երևան՝ մշակելու վիզաների ազատականացման շուրջ բանակցությունների ծրագիրը: Այդ մասին նոյեմբերի 5-ին խորհրդարանում 2025-ի բյուջեի քննարկմանն ասաց արտաքին գործերի նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը։ «Արդեն սկսել ենք բանակցությունները արտոնագրերի ազատականացման շուրջ։ Նոյեմբերի 5-6-ը Երևանում է Եվրամիության պատվիրակությունը, որպեսզի մշակենք համապատասխան բանակցությունների ծրագիրը»,- նշեց Հովհաննիսյանը: Նրա խոսքով՝ 2024-ը աննախադեպ տարի էր ԵՄ-Հայաստան գործընկերության օրակարգն առաջ մղելու տեսանկյունից. «Կարող ենք բազմաթիվ ձեռքբերումներ նշել, օրինակ՝ վավերացվեց Հայաստան-Եվրոպոլ, Հայաստան-Եվրոջասթ պայմանագրերը: Երկու կարևոր որոշումներ ընդունվեցին հուլիսին արտոնագրերի ազատականացման շուրջ երկխոսությունը մեկնարկելու և եվրոպական խաղաղության գործիքի միջոցով Հայաստանին աջակցություն տրամադրելու վերաբերյալ»։ Փոխարտգործնախարարը հայտնեց նաև, որ ավարտին է հասցվում Հայաստան-Եվրամիություն գործընկերության նոր օրակարգի նախագիծը. «Այդ […]