Սուրեն Խաչատրյանի դեմ քրեական գործ է հարուցվել

Հարուցվել է քրեական գործ’ ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածի հատկանիշներով, կատարվում է նախաքննություն: ՀՔԾ-ում նշել են նաեւ, որ Սիլվա Համբարձումյանը Հատուկ քննչական ծառայություն էր հրավիրվել դեռեւս նոյեմբերի 10-ի մամուլի ասուլիսի վերաբերյալ հրապարակումների հիման վրա նախապատրաստվող նյութերի շրջանակներում:Այդ ասուլիսի ժամանակ Սիլվա Համբարձումյանը Սյունիքի մարզպետին մեղադրել էր «Լիճվազք-Թեյի» ոսկու հանքից 102 մլն դրամ արժողությամբ սարքավորումների յուրացման մեջ: