The AUA School of Public Health in collaboration with IDeA Foundation hosted an interactive seminar with Dr. Patch Adams at AUA, who at the age of 18 found decided he would make a love revolution by serving humanity through medicine. Patch Adams is an American physician, social activist, clown and author. During his one-week visit to Armenia, Adams and his group of hospital clowns will pay visits to orphanages and children’s hospitals in Yerevan, Gyumri, Vanadzor and Dilijan.
Patch Adams’ “Love Revolution”
-
Ասկերանի քաղաքապետի նկատմամբ խարդախության մեղադրանքով հետապնդումը դադարեցվել է
Ասկերանի քաղաքապետ Հայկ Շամիրյանի նկատմամբ առանձնապես խոշոր չափերով խարդախության և փաստաթղթերի կեղծման համար հարուցված քրեական հետապնդումը դադարեցվել է՝ արարքը չկատարելու հիմքով։ Այդ մասին այսօր՝ նոյեմբերի 13-ին Ֆեյսբուքի իր էջում հայտնել է նրա փաստաբան Վահե Եփրիկյանը։ Հոկտեմբերի 25-ին էլ արդարացվել էր Մարտակերտի քաղաքապետ Միշա Գյուրջյանը, նրա նկատմամբ ևս քրեական հետապնդումը դադարեցվել էր։ Հայկ Շամիրյանի, Միշա Գյուրջյանի և Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանի քրեական գործերը նման են։ Նրանք մեղադրվում էին փաստաթղթեր կեղծելու և իրենց անունով մեքենաներ գրանցելու համար։ Դավիթ Սարգսյանի գործը դեռ դատաքննության փուլում է, նրա նկատմամբ կիրառվել է վարչական հսկողություն։ Այս բոլոր քրեական վարույթները նախաձեռնվել են մայիսին։ Իրավապաշտպանները համոզված են, որ այդ […]
-
Ինչպես կարող է ուսուցիչը կառավարել իր ժամանակը․ «Կրթության տապան»
Ամբողջ աշխարհում ուսուցչի մասնագիտությունը ամենածանրաբեռնվածներից է։ Ուսուցիչները հաճախ են դժգոհում ժամանակի սղությունից։ «Կրթության տապանի» այս թողարկմանն Արամ Փախչանյանը ուսուցիչներին հուշում է՝ ինչպես կառավարել ժամանակը ինքնուրույն ու արդյունավետ որոշումներ կայացնելու համար։
-
Idram-ն ու IDBank-ը կարծիք թողնելու կամ հարցմանը մասնակցելու համար գումար
Շուշան Ստեփանյան, #CivilNetCheck Սոցցանցերում տարածվում են գովազդային գրառումներ Idram-ի և IDBank-ի անունից, որտեղ առաջարկվում է թողնել կարծիք կամ մասնակցել հարցմանը և դրա դիմաց գումար ստանալ։ Այս գրառումներն իրականում խաբեություն են։ Առաջին անգամը չէ, որ Idram-ի կամ IDBank-ի անունն օգտագործվում է զեղծարարություն իրականացնելու համար։ Idram-ի անունից տարածվող գրառման մասին Տարածվող գրառման մեջ, մասնավորապես, ասվում է. «Դուք ապրում եք Հայաստանում և դուք օգտվում եք Իդրամ բանկի՞ց: Թողեք կարծիք մեր բանկի մասին և ստացեք 20 000 դրամ»։ Գրառումը տարածվում է նոյեմբերի 13-ին ստեղծված Armenian Fire ֆեյսբուքյան էջով։ Էջում չկա որևէ ակտիվություն, չկան նաև հետևորդներ (follow) կամ հավանողներ (like), ինչը ցույց է տալիս, որ […]
-
Հայաստանի որևէ պաշտոնյա COP-29-ին մասնակցելու հայտ չի ներկայացրել․ Արարատ Միրզոյան
Հայաստանի Հանրապետության որևէ պաշտոնատար անձ Բաքվում անցկացվելիք COP-29 միջոցառմանը մասնակցելու համար հայտ չի ներկայացրել և չի գրանցվել։ Այս մասին Ազգային ժողովում հայտարարեց արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի այն հայտարարությանը, թե Հայաստանը համաժողովին մասնակցելու համար գրանցել է իր մի քանի ներկայացուցիչների։ «Չեմ բացառում, որ քաղաքացիական հասարակության ինչ-որ կազմակերպություններ այդպիսի բան արած լինեն, թեև ինձ այդ մասին էլ որևէ տեղեկություն հայտնի չէ։ Բայց եթե դա նկատի ունեն, գիտեք՝ Հայաստանը ազատ, ժողովրդավարական երկիր է, և Հայաստանի Հանրապետության կառավարությունը ոչ ցանկություն ունի, ոչ էլ լծակներ՝ ուղղորդելու կամ կառավարելու այդ կազմակերպություններին»,- ասաց Միրզոյանը։ Կարդացեք նաև՝ Բաքվում նոյեմբերի 11-ին մեկնարկել […]
-
Ինչ է անհրաժեշտ Արցախ վերադառնալու համար. զրույց Արտակ Բեգլարյանի հետ
Հայաստանը տեղահանված արցախցիներին օգնելու մի շարք ծրագրեր է իրագործում։ Արդյունավե՞տ են արդյոք այդ ծրագրերը, նպաստո՞ւմ են տեղահանվածների ամբողջական ինտեգրմանը, ի՞նչ է պետք վերանայել. այս և այլ հարցերի շուրջ Ժաննա Ավագյանը զրուցում է Արցախի մարդու իրավունքների նախկին պաշտպան Արտակ Բեգլարյանի հետ։
-
Հայաստան-Ռուսաստան-Իրան ձևաչափը կարող է լուծել նաև «միջանցքի» հարցը. իրանցի փորձագետ
Իրանական կողմը ջանալու է ստեղծել Հայաստան-Ռուսաստան-Իրան եռակողմ ձևաչափ, որի շրջանակներում հնարավոր կլինի հանգուցալուծել Սյունիքով անցնող ճանապարհի խնդիրը։ ՍիվիլՆեթը զրուցել է Իրան-Եվրասիա ուսումնասիրությունների ինստիտուտի՝ IRAS-ի փոխնախագահ Դավուդ Քիանիի հետ։ Նա վերլուծում է 3+3 տարածաշրջանային հարթակի զարգացման հեռանկարներն ու Հայաստան-Իրան տնտեսական կապերի խորացման հնարավորությունները։ ՍիվիլՆեթը ներկայացնում է իրանցի փորձագետի մտքերը Հայաստանի և տարածաշրջանային զարգացումների վերաբերյալ։ – Ղարաբաղյան պատերազմից հետո մի շարք հայ և իրանցի փորձագետներ կարծիք էին հայտնում, որ դրա հետևանքով բացի Հայաստանից, վնասվել և թուլացել էին նաև Իրանի դիրքերը։ Արդյոք այդ պատկերը ներկայում փոխվե՞լ է, և Ձեր կարծիքով՝ Հայաստանի և Իրանի համագործակցությունը տարածաշրջանում ինչպե՞ս կարող է ազդել տարածաշրջանային փոփոխությունների վրա։ – […]
-
Էլեկտրական մեքենաների համար երկու տարվա սահմանափակումը չի կիրառվի․ Փաշինյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշել է, որ կառավարությունը չի կիրառի էլեկտրական մեքենաների ներմուծման համար նախատեսվող սահմանափակումը՝ կապված թողարկման տարեթվի հետ։ Այս մասին գործադիրի ղեկավարը հայտարարեց Ազգային ժողովի հետ հարցուպատասխանի ժամանակ։ Ավելի վաղ՝ նոյեմբերի 11-ին, Պետական եկամուտների կոմիտեն հայտարարել էր, որ 2025-ի ընթացքում 0 տոկոս ներմուծման մաքսատուրքի դրույքաչափի քվոտան տարածվելու է միայն 2022-ի դեկտեմբերի 31-ից հետո թողարկման տարեթիվ ունեցող էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների վրա: «Եկել եմ այն որոշման, որ մենք այդ երկու տարվա սահմանափակումը չենք կիրառի։ Կարծում եմ, որ մեր պետական մարմինները ճիշտ չեն կոմունիկացրել հարցը, և միայն այդ պատճառով մենք պետք է այդ որոշումը կայացնենք՝ դրա հետ համաձայն չլինելով»,- ասաց Փաշինյանը՝ […]