Համընդհանուր իրավունքներին նվիրված մրցանակաբաշխություն | Universal Rights Awards Ceremony

Երևանի «Կոնգրես» հյուրանոցում ընթանում է Համընդհանուր իրավունքներին նվիրված ամենամյա մրցանակաբաշխությունը: Միջոցառման կազմակերպիչներն են Միավորված ազգերի կազմակերպության հայաստանյան գրասենյակը, ԵԱՀԿ երևանյան գրասենյակը, ԱՄՆ դեսպանությունը, Հայաստանում Եվրամիության պատվիրակությունը, Բրիտանական դեսպանությունը և Եվրախորհրդի երևանյան գրասենյակը: Միջոցառման նպատակն է մեծարել այն անձանց, ովքեր հանդես են գալիս Հայաստանում մարդու իրավունքների, հաշվետու կառավարման, տեղական ինքնակառավարման ոլորտի բարեփոխումների ու ազատ խոսքի խթանման դիրքերից: