Հոսանքի թանկացման դեմ. վերջնագրի օրը

Ուրբաթ Երևանի Ազատության հրապարակում էլեկտրաէներգիայի թանկացման դեմ հանրահավաքից և երեք գիշեր տևած նստացույցից հետո ցուցարարները կրկին հավաքվում են Ազատության հրապարակում՝ Բաղրամյան 26 շարժվելու մտադրությամբ: Նրանք իշխանություններին ժամանակ էին տվել փոխելու Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի՝ էլեկտրաէներգիայի սակագինը բարձրացնելու մասին որոշումը: