Ընդդեմ էլեկտրաէներգիայի թանկացման, հունիսի 28

Հունիսի 28-ին շարունակվում է էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքի ցույցը Բաղրամյան պողոտայում: Սերժ Սարգսյանի հայտարարությունից հետո (որ կառավարությունն իր վրա կվերցնի թանկացման բեռը մինչև ՀԷՑ-ում աուդիտի եզրակացությունը) ակնկալվում է, որ շարժումը կարող է դադար վերցնել և ազատել Բաղրամյան պողոտան: Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը հայտարարել է, որ 23:00-ին «կվերականգնվի հասարակական կարգը»: