«Ոչ թալանինը» գնում է դատախազություն

Հուլիսի 14-ին «Ոչ թալանին» նախաձեռնությունն անցկացրեց երթ դեպի գլխավոր դատախազություն: Նախաձեռնության պահանջները մնում են նույնը՝ չեղարկել էլեկտրաէներգիայի թանկացման որոշումը, պատասխանատվության ենթարկել հունիսի 23-ին քաղաքացիների նկատմամբ բռնություն գործադրած ոստիկաններին և էլեկտրաէներգիայի սակագինը վերանայել դեպի նվազում: ՍիվիլՆեթը երթը տեղում և իր տաղավարից լուսաբանել է ՈՒՂԻՂ միացմամբ: