«Նաիրիտի» կենսունակությունը

Ազգային ժողովի սրահներից մեկում ներկայացվում է «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ի հետագա շահագործման, տեխնիկական և ֆինանսական կենսունակության ուսումնասիրությունը, որն իրականացրել է Jacobs Consultancy ընկերությունը, արդյունքներն ամփոփել է Համաշխարհային բանկը: «Նաիրիտ գործարանի» աշխատակիցները հրավիրված չեն քննարկմանը և բողոքի ցույց են անցկացնում ԱԺ շենքի մոտ: