Նոր Սահմանադրությունը և ազգային փոքրամասնությունները

Մայիսի 12-ին Արմավիրում Սիվիլիթաս հիմնադրամը կազմակերպել էր քննարկում՝ «Նոր Սահմանադրությունը և ազգային փոքրամասնությունները» թեմայով: Քննարկման բանախոսներն էին Տեր Նիկադիմ Յուխանաևը՝ Հայաստանի արևելքի ասորական ընդհանրական սուրբ առաքելական եկեղեցու հոգևոր հայր, Բորիս Մուրազին՝ Սինջար եզդիների ազգային միավորման նախագահ և Հրանուշ Խառատյանը՝ ազգագրագետ: