ԵԼՔ-ը կհրապարակի դաշինքի համամասնական ցուցակի առաջին եռյակը ՈՒՂԻՂ եթերում։
-
Սամվել Կարապետյանին դատարանը որոշեց կալանավորել երկու ամսով
Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը որոշում է կայացրել Սամվել Կարապետյանին կալանավորել երկու ամսով: Այդ մասին քիչ առաջ դատարանի շենքի դիմաց լրագրողներին հայտնեց Կարապետյանի պաշտպան Արմեն Ֆերոյանը: Պաշտպանը հայտարարեց, որ կայացված որոշումն ապօրինի է և նրանք մտադիր են բողոքարկել այն վերադաս ատյանում: Ֆերոյանի խոսքով, դատարանի որոշման հիմքում չկան բավարար իրավական հիմնավորումներ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու համար: Սամվել Կարապետյանի ուղերձը Սամվել Կարապետյանի պաշտպանական կողմը նաև հրապարակեց վերջինիս ուղերձը, որտեղ նա նշում է, որ ապօրինի կալանքով ու շինծու մեղադրանքով իրեն չեն կարող ճնշել ու շեղել որդեգրած սկզբունքներից։ «Ցավոք, դատարանը վառ օրինակ ծառայեց օրենքի և իրավական երկիր ունենալու հույսով ապրող մեր ազգին՝ ապացուցելով, […]
-
Ոչ ոք չգիտի՝ ես ինչ կանեմ․ Թրամփը՝ Իրանին հարվածելու մասին
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երկիմաստ պատասխան է տվել, երբ հունիսի 18-ին լրագրողները հարցրել են, թե արդյոք ԱՄՆ-ը կմիանա Իսրայելի հարվածներին Իրանի դեմ․ «Ես կարող եմ անել, կարող եմ չանել»,- ասել է նա։ ԱՄՆ նախագահը հավելել է. «Ոչ ոք չգիտի, թե ես ինչ եմ ուզում անել։ Այդուհանդերձ, կարող եմ ասել հետևյալը. Իրանը բազմաթիվ խնդիրներ ունի և ցանկանում է բանակցել, բայց խոսելու համար շատ ուշ է։ Մեծ տարբերություն կա այսօրվա և մեկ շաբաթվա միջև»,- շեշտել է Թրամփը։ Այդ մասին հաղորդում է The Guardian-ը։ BBC-ն էլ հայտնել է, որ իրանի պաշտոնյաները արագ արձագանքել են՝ հայտարարելով, որ «չեն քծնի Սպիտակ տան դարպասների մոտ»։ Ավելի […]
-
Սամվել Կարապետյանի գործով դատավորը հեռացել է որոշում կայացնելու
Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Արտակ Կարապետյանը ավելի քան չորս ժամ տևած դատական նիստից հետո հեռացել է խորհրդակցական սենյակ՝ գործարար Սամվել Կարապետյանի նկատմամբ խափանման միջոց ընտրելու համար: Այս մասին հունիսի 18-ին դատարանի շենքի դիմաց լրագրողներին հայտնեց Կարապետյանի պաշտպան Արմեն Ֆերոյանը: Ըստ պաշտպանական կողմի՝ Կարապետյանը դատարանում ասել է, որ քաղաքական որևէ գործընթացներին մասնակցելու կոչ չի արել։ Արմեն Ֆերոյանը նաև ասաց, որ մեղադրանքի հիմքում բացառապես դրված է News.am լրատվական կայքում երեկ հրապարակված տեսանյութը: Այդ տեսանյութում Սամվել Կարապետյանն ասել էր. «Մի փոքրիկ խմբակ՝ մոռանալով հայոց պատմությունը, հայ եկեղեցու հազարավոր տարիների պատմությունը, հարձակվել է հայ եկեղեցու վրա, հայ ժողովրդի վրա։ Ես միշտ եղել […]
-
Տաշիրում ևս կասեցվել է «Տաշիր Պիցցա»-ի գործունեությունը
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը (ՍԱՏՄ) կասեցրել է գործարար Սամվել Կարապետյանի ընտանիքին պատկանող «Տաշիր Պիցցա»-ի հերթական կետը, այս անգամ Տաշիր քաղաքում։ Այս մասին հայտնում են ՍԱՏՄ-ից։ Սա արդեն 6-րդ կետն է, որ ՍԱՏՄ-ն կասեցնում է։ ***Երեկվանից Հայաստանի կառավարության և «Տաշիր» ընկերությունների խմբի սեփականատեր, գործարար Սամվել Կարապետյանի հարաբերությունները կտրուկ լարվել են: Հակասությունները սրվեցին այն բանից հետո, երբ Կարապետյանը հունիսի 17-ին քննադատեց Հայաստանի իշխանություններին Ամենայն Հայոց կաթողիկոսի և հոգևորականության դեմ սկսած արշավի համար։ Հայտարարությանը կոշտ արձագանքեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որից հետո Կարապետյանի երևանյան առանձնատանը իրավապահներն իրենց ձևակերպմամբ «օպերատիվ գործողություններ» սկսեցին: Հունիսի 18-ին ժամը 02:40-ի սահմաններում, Սամվել Կարապետյանը փոխոստիկանապետի ուղեկցությամբ գնացել է ոստիկանություն։ […]
-
Քաղաքապետը դժգոհ է. ի՞նչ են ասում թվերը Երևանի և Թբիլիսիի
Հայկ Հովհաննիսյան, #CivilNetCheck Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հունիսի 11-ին Ազգային ժողովում Երևանի 2024-ի բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ խոսելով պետական եկամուտների ապակենտրոնացման անհրաժեշտության մասին՝ պնդել է, որ Հայաստանի և Վրաստանի պետական բյուջեները թեև համադրելի են, սակայն Վրաստանի քաղաքները ստանում են երկրում հավաքագրվող հարկերից մասհանումներ, մինչդեռ Երևանը նման հնարավորություն չունի։ «Եվ նորից այս համեմատականը ուզում եմ հիշեցնել […]։ Մեր (ՀՀ՝ խմբ.) և Վրաստանի պետական բյուջեները համադրելի են, մոտավորապես նույն կարգի թվեր են։ Բացեք և տեսեք Թբիլիսիի և Երևանի բյուջեների տարբերությունը՝ Թբիլիսիինը ինչքան շատ է և Երևանինը ինչքան քիչ է իր համեմատ։ Եվ սա միայն Թբիլիսին չէ. սա Ախալցիխեն է, Ախալքալաքն է, բոլոր […]
-
Շուկան շունչը պահած՝ սպասում է Իրանից մարդկանց հոսքի. Գարիկ Դանիելյան
Ինչո՞ւ են բնակարանները Երևանում թանկ, և ի՞նչ է սպասում անշարժ գույքի շուկային։ «Սթեյ Ինն» ընկերության հիմնադիր և տնօրեն Գարիկ Դանիելյանը «ՍիվիլՆեթ բիզնեսի» տաղավարում ներկայացնում է անշարժ գույքի շուկայի ներկա պատկերը՝ հիմնված փաստերի, տրանսֆորմացիաների և աճող ռիսկերով պայմանավորված զարգացումների վրա։ Արդյոք Հայաստանում անշարժ գույքի շուկայում ճգնաժա՞մ է, թե՞ բնականոն սառեցում։
-
Վերաքննիչ դատարանն անփոփոխ թողեց Ջալալ Հարությունյանի վճիռը
Հունիսի 18-ին Վերաքննիչ քրեական դատարանն անփոփոխ թողեց Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանի վճիռը՝ հինգ ու կես տարվա ազատազրկում: Հարությունյանը մեղադրվում է «ՑՕՐ-ի Դ20 դիվիզիոնի» գործով՝ անփույթ վերաբերմունքի համար։ Ըստ քրեականի գործի՝ 2020-ի հոկտեմբերի 12-ին հակառակորդի հարձակման ժամանակ նա հրետանավորներին ասել է, որ մոտեցողները յուրայիններ են: Արդյունքում Ֆիզուլիի մոտ գտնվող Ջուվառլու գյուղում 20 զինծառայող սպանվել է, հրետանու պետ Նորայր Հայրապետյանը մինչ օրս անհետ կորած է համարվում: Պաշտպանական կողմը չի ընդունում դատարանի վճիռը: ՍիվիլՆեթի տեքստային ռեպորտաժները Դ-20-ի գործով վերաքննիչ դատարանից այստեղ՝ Դատարանը մերժեց Ջալալ Հարությունյանի պաշտպանի բոլոր միջնորդությունները «Մերո՞նք են», թե՞ «հնարավոր է՝ մերոնք են»․ ինչ է ասել Ջալալ Հարությունյանը […]