ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ՇՐՋԱՆԻ ԱՎԱՐՏԸ․ Հայաստանը 25 տարի անց․ հիմա՞ ինչ

Խորհրդային Միության փլուզումից 25 տարի անց Հայաստանի քաղաքացիները, փորձագետներն ու հետազոտողները նույն հարցն են տալիս՝ հիմա՞ ինչ։ Ջանալով ավելին հասկանալ վերջին քառորդ դարից և փնտրելով առաջ շարժվելու ուղիներ՝ Հարավային Կալիֆոռնիայի համալսարանի Հայկական ուսումնասիրությունների ինստիտուտը ներկայացնում է երկու քաղաքներում անցկացվող գիտաժողովը՝ վերնագրված «Անցման ավարտը․ վերակազմակերպվելով Խորհրդային Միության փլուզումից քառորդ դար անց»։