LIVE. Ազգային Ժողովի արտահերթ նիստը
Article Published:
07 Հունիս, 2017 10:06
Comments Off on LIVE. Ազգային Ժողովի արտահերթ նիստը
Post navigation
Posted in:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեիին և Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռայիսիին՝ Նոուրուզի կապակցությամբ: Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդին ուղղված ուղերձում նշված է. «Ձերդ վսեմություն, Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Իրանի Իսլամական Հանրապետության բարեկամ ժողովրդին իրանական ամանորի՝ Նոուրուզի կապակցությամբ։ Մաղթում եմ, որ գալիք տարին հարևան և բարեկամ Իրանի համար նշանավորվի յուրատիպ հաջողություններով և խաղաղությամբ։ Դարերի հազարամյա խորքից եկող հայ-իրանական հարաբերությունները՝ թրծված փոխվստահության ու հարգանքի ջերմ մթնոլորտում, առանձնահատուկ նշանակություն ունեն Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի համար: Լիահույս եմ, որ առաջիկայում ականատես կլինենք երկկողմ բազմաշերտ օրակարգի ընդլայնմանը, որը խթան կդառնա մեր բարեկամական հարաբերությունների […]
2021-ի արտահերթ ընտրություններում Նիկոլ Փաշինյանին ու նրա թիմին վերընտրելով՝ հասարակությունը փաստացի հրաժարվեց երրորդ հանրապետությունից, «ասաց` բավական է, հոգնել եմ»: Այս տեսակետն է հայտնում փիլիսոփայության դոկտոր Աշոտ Ոսկանյանը ՍիվիլՆեթի Արշալույս Մղդեսյանի հետ զրույցում: Աշոտ Ոսկանյանը խոսում է 2020-ից առաջ և հետո Արցախյան հակամարտության հանրային ընկալումների, պատերազմում պարտությունից հետո հայկական ինքնության ճգնաժամի, նաև՝ խաղաղության պայմանագրի բանակցությունների ցածր արդյունավետության պատճառների մասին:
ՀՀ ազգային ժողովն օրակարգ չընդգրկեց ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի բացասական եզրակացությունը ստացած՝ ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության ներկայացրած ԱԺ հայտարարության նախագիծը՝ Լաչինի միջանցքի փակման հարցով. իշխանական և ընդդիմադիր խմբակցությունները չէին կարողացել համաձայնության գալ որոշ ձևակերպումների, շեշտադրումների շուրջ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի հայտարարությունը Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ իրականացվող ռազմաքաղաքական ագրեսիայի, ահաբեկչական ու սադրիչ քայլերի, Բերձորի (Լաչինի) միջանցքի փակման կապակցությամբ հայտարարության նախագիծն ԱԺ նիստի մեկնարկին ներկայացրեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թևանյանը: «ՀՀ ազգային ժողովը դատապարտում է Ադրբեջանի կողմից 2022 թ դեկտեմբերի 3-ին և դեկտեմբերի 12-ից մինչև օրս շարունակվող Արցախի Հանրապետության շրջափակումը, որը հանգեցրել է անվտանգային, հումանիտար, տնտեսական լրջագույն ճգնաժամի: Շրջափակման […]
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 20-ին հեռախոսազրույց է ունեցել Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ: «Զրուցակիցները քննարկել են Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման հետևանքով ստեղծված հումանիտար ճգնաժամին վերաբերող հարցեր: Նիկոլ Փաշինյանը և Էնթոնի Բլինքենը մտքեր են փոխանակել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման, տարածաշրջանում հաղորդակցության ուղիների բացման հեռանկարների շուրջ: ԱՄՆ պետքարտուղարը վերահաստատել է Լաչինի միջանցքն անհապաղ վերաբացելու մասին իր կոչը և ընդգծել, որ ԱՄՆ-ն պատրաստակամ է շարունակել աջակցությունը վերոնշյալ գործընթացներին: Հեռախոսազրույցի ընթացքում վարչապետ Փաշինյանը մտահոգություն է հայտնել վերջին շրջանում Ադրբեջանի կողմից աճող ագրեսիվ հռետորաբանության կապակցությամբ»,- ասված է վարչապետի գրասենյակի տարածած հաղորդագրությունում:
Ռուսաստանի արգործնախարար Սերգեյ Լավրովը մանրամասնել է, թե որոնք են լինելու Ռուսաստանի գործողությունները՝ Ղարաբաղի բնակչության անվտանգության ապահովման համար։ Մարտի 20-ին Մոսկվայում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ ասուլիսին նա ասաց, որ ռուսական կողմը մեծ հաշվով աջակցում է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտեցմանը, այն է՝ անվտանգության երաշխիքների ու արցախցիների իրավունքների ապահովման հարցերը պետք է որոշվեն «Ղարաբաղի և Բաքվի ներկայացուցիչների միջև»։ Նա նաև օրինակներ բերեց, ասաց, որ նմանաբնույթ քննարկում գնացել է նաև Մինսկի պայմանավորվածություններում։ «Մենք աջակցում ենք Բաքվի և ԼՂ հայերի միջև անվտանգության երաշխիքների ու իրավունքների հարցով ՀՀ վարչապետ Փաշինյանի դիրքորոշումը։ Այդպիսի օրինակներ կային Մինսկի համաձայնություններում՝ Արևելյան Ուկրաինայի բնակիչների վերաբերյալ։ Այդ իրավունքների […]
Անի Գրիգորյան, #CivilNetCheck Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը ռուսական «Վեդոմոստի»-ին տված հարցազրույցում հայտնել է, թե 2022-ին Հայաստան է տեղափոխվել (ռելոկացվել) 108-110 000 ռուսաստանցի։ «Այսինքն՝ այդքան ռուսներ են եկել Հայաստան ու մնացել մշտական բնակության»,- հայտնել է Քերոբյանը մարտի 16-ին հրապարակված հարցազրույցում։ Հատված «Վեդոմոստի»-ին տված հարցազրույցից Ավելի վաղ՝ մարտի 13-ին, Քերոբյանն Ազգային ժողովում կրկին հնչեցրել էր նույն տվյալները, սակայն նշել, թե դա վերաբերում է 2022-ի փետրվարից մինչև 2023-ի մարտի 1-ն ընկած ժամանակահատվածին։ «2022-ի փետրվարից մինչև 2023-ի մարտի 1-ը Հայաստանում գտնվող Ռուսաստանի, Բելառուսի և Ուկրաինայի քաղաքացիություն ունեցող անձանց ընդհանուր թվաքանակը կազմել է ընդհանուր 113 753 անձ»,- նշել էր Քերոբյանը՝ հավելելով, որ նրանցից 64 862-ը […]