2008թ․ մարտի 1-ի իրադարձություններից, երբ սպանվեց տասը հոգի, անցել է տասը տարի։ Հայ ազգային կոնգրեսը Ազատության հրապարակում հավաք է հրավիրել, որտեղից երթ է լինելու դեպի Մյասնիկյանի արձան։
LIVE. Մարտի 1, 10 տարի անց
Post navigation
Posted in:
2008թ․ մարտի 1-ի իրադարձություններից, երբ սպանվեց տասը հոգի, անցել է տասը տարի։ Հայ ազգային կոնգրեսը Ազատության հրապարակում հավաք է հրավիրել, որտեղից երթ է լինելու դեպի Մյասնիկյանի արձան։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մի կողմից ասում է՝ աշխարհակարգ է փլզվում, դրա հետ մեկտեղ Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի իրագործման համար միջազգային երաշխիք է ուզում․ սա առասպել է: Այդ մասին նշում է Բոստոնում գործող CM Partners ընկերության ավագ խորհրդատու, բանակցային գործի մասնագետ Արթուր Մարտիրոսյանը ՍիվիլՆեթի Արշալույս Մղդեսյանի հետ զրույցում: Նա նկատում է, որ ներկա իրավիճակում, երբ Հայաստանի ղեկավարությունը պատրաստ է զիջումների, խաղաղության պայմանագրով խաղաղություն չի հաստատվելու: Նա խորհուրդ է տալիս իշխանություններին մտածել Հայաստանի այլընտրանքները զարգացնելու ուղղությամբ, հակառակ պարագայում զիջումների շրջապտույտից դուրս չեն գա:
Ստեփանակերտում դեմ չեն Արցախում միջազգային խաղաղապահների տեղակայման հնարավոր տարբերակին, սակայն հասկանում են, որ դա հեշտ որոշումներով լուծվող հարց չէ։ Արցախի արտաքին գործերի նախարար Սերգեյ Ղազարյանը չի բացառում Արցախում միջազգային խաղաղապահների տեղակայումը՝ շեշտելով, որ նմանատիպ պայմանավորվածություններ ձեռք բերելու համար հսկայական աշխատանք պետք է տարվի, որպեսզի այդպիսի մեխանիզմները սկսեն գործել: «Ամեն դեպքում մի բան ակնհայտ է՝ Արցախում այդ անվտանգային բաղադրիչը շատ կարևորագույն նշանակություն ունի, և առանց խաղաղապահ ուժերի ներկայության գրեթե անհնար է։ Ինչքան կատարելագործված լինի այդ մեխանիզմը, այնքան լավ»,- «Արմենպրես»-ի մամուլի սրահում հայտարարեց Ղազարյանը: Նա նշեց, որ այդ հարցերի շրջանակը կախված է լինելու նրանից, թե որքանով մշակված մեխանիզմ կլինի: Օրինակ, եթե ռուսական […]
Հայաստանի մասնակցությունը 2021 թվականի Հանուն ժողովրդավարության գագաթաժողովին վկայում է նրա մասին, որ ԱՄՆ-ը ճանաչում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանձնառությունը ժողովրդավարական բարեփոխումներին․ հայտնել են Պետքարտուղարությունից՝ ՍիվիլՆեթի հարցերին ի պատասխան։ Հարցերը վերաբերում էին Լաչինի միջանցքի ճգնաժամին, Արցախի էթնիկ զտմանը, Հայաստանում ԱՄՆ ավելի մեծ ներգրավվածությանը, ժողովրդավարական պետությունների՝ միմյանց օժանդակելու կարևորությանը։ Ժողովրդավարությանը վերաբերող հատվածը՝ թարգմանաբար ստորև։ «ԱՄՆ-ը հանձնառու է շարունակել աջակցությունը հայ ժողովրդին՝ կառուցելու այն ապագան, շարունակելու այն ուղին, որն ընտրել էին 2018-ին և որի հանդեպ իրենց հավատարմությունը ցուցաբերել են 2021-ի խորհրդարանական ընտրություններում։ Մեր ընդհանուր ժողովրդավարական արժեքները մեր հարաբերությունների հիմնաքարն են: Հայաստանի մասնակցությունը 2021 թվականի Հանուն ժողովրդավարության գագաթաժողովին վկայում է նրա մասին, որ ԱՄՆ-ը […]
Մայրաքաղաք-մարզեր համեմատության տիրույթում, դեռևս զգալի տարբերություն կա բնակչին տրվող հնարավորությունների հարցում: Դրանում համոզվել է սահմանապահ Բերդավանում բնակվող Աիդան: Չորս անչափահասի երիտասարդ մայրը, հանգամանքների բերումով՝ հրաժարվել է հիմնական մասնագիտությունից: Նա ամբողջ ուշադրությունը կենտրոնացրել է զավակներից մեկի՝ Սմբատի խնդրին: Մանկական ուղեղային կաթվածով երեխան ունի անհրաժեշտ գիտելիք և հմտություն պահանջող անհատական օգնականի աջակցության կարիք: Ընտանիքի և երեխայի կյանքի որակն զգալիորեն փոխվել է՝ Վիվա-ՄՏՍ-ի և «ՍՈՐՍ» հիմնադրամի գործընկերությամբ իրականացվող ծրագրի արդյունքում: Անհատական օգնականի հոգատար և արհեստավարժ աշխատանքի շնորհիվ՝ Աիդան փորձում է կյանքի նոր ռիթմով ապրել. ավելի շատ ժամանակ հատկացնել մյուս երեխաներին և ամուսնուն, մասնակցել դասընթացների՝ նախասիրությունը կայուն աշխատանք դարձնելու նպատակով: Այգու բերքից պատրաստվող էկոլոգիապես […]
Արցախում Ստեփանակերտի ու Բաքվի միջև բանակցային գործընթացը հնարավոր են համարում միայն ու միայն միջազգային ձևաչափում ու ստանձնած պարտավորությունների կատարման երաշխիքների առկայության պայմաններում: «Արմենպրես»-ի մամուլի սրահում այս մասին ասաց Արցախի ԱԳ նախարար Սերգեյ Ղազարյանը Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման 100-րդ օրվա կապակցությամբ կազմակերպված ասուլիսում՝ անդրադառնալով հարցին, թե ո՞ր դեպքում Բաքու-Ստեփանակերտ հանդիպումները կարող են դառնալ բանակցություն: Սերգեյ Ղազարյանը հիշեցրեց, որ 44-օրյա պատերազմից հետո ռուս խաղաղապահների միջնորդությամբ Բաքվի և Ստեփանակերտի միջև տեղի են ունեցել հանդիպումներ՝ կապված տարբեր հումանիտար, տեխնիկական հարցերի հետ: Ընդ որում, ադրբեջանական կողմը փորձել է խեղաթյուրել վերջին հանդիպման օրակարգը: «Սակայն այդ հանդիպման նպատակը կայանում էր նրանում, որ քննարկվեին ապաշրջափակման իրավիճակով պայմանավորված էլեկտրամատակարարման, […]
«Մեզ շատ անհանգստացնում են թշնամական հռետորաբանությունը, նախադեպերի աճը, կողմերի՝ փոխզիջումների գնալու ցանկություն չունենալը, Լաչինի միջանցքում չկարգավորված իրավիճակը»․ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախառովան մարտի 23-ի ասուլիսին այսպես է պատասխանել հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի մասին հարցին։ «Խաղաղ գործընթացի այլընտրանքային տարբերակ չկա։ Կոչ ենք անում կողմերին իրենց հայտարարություններում և գործողություններում զսպվածություն ցուցաբերել, վերականգնել բանակցային ուղղությունները՝ այդ թվում հաղորդակցությունների ապաշրջափակումը, սահմանների դեմարկացիան և այլն»,- նշել է նա։ Զախարովան նաև ասել է, որ լարվածության աճը պայմանավորված է հայ-ադրբեջանական սահմանին ԵՄ դիտորդական առաքելության ներկայության հետ։ «Հենց հայ-ադրբեջանական սահմանին հայտնվեց Արևմուտքը, միանգամից մասշտաբային խնդիրներ սկսվեցին»,- նշել է Զախարովան։