Ազգային ժողովի նիստը, 2.03.17
Post navigation
Posted in:
Մերձավոր Արևելքում կամ Հարավային Կովկասում տևական խաղաղության մասին խոսելը միամտություն է․ նման կարծիք է հայտնում տարածաշրջանային հարցերի փորձագետ Արմեն Պետրոսյանը ՍիվիլՆեթի Գեորգի Միրզաբեկյանի հետ զրույցում: Նա անդրադառնում է Իրան-Ադրբեջան հարաբերություններում վերջին շրջանում աճող լարվածությանը, ինչպես նաև վերլուծում այդ գործընթացում Իսրայելի դերը: Անդրադառնալով Արցախի խնդրին՝ փորձագետը շեշտում է, որ ներկայում բացի Ռուսաստանից որևէ երկիր չի կարող զսպել Ադրբեջանին նոր ագրեսիայի դիմելու հարցում:
Մարտի 26-ին Սիսիանում ՏԻՄ ընտրություններ էին։ 2022-ի սեպտեմբերի 25-ին կայացած ընտրությունների արդյունքներով ոչ մի ուժ չհավաքեց անհրաժեշտ 51 տոկոսը, և ընտրությունները հետաձգվեցին մինչև այս տարվա մարտ: Երեք քաղաքական ուժերից ձայների մեծամասնությունը հավաքեց «Քաղաքացիական պայմանագրի» թեկնածու Արմեն Հակոբջանյանը։ Դիտորդներն ահազանգում են ընտրությունների ընթացքում արձանագրված խախտումների մասին։
«Արցախյան դիտանկյան» հերթական թողարկմանը լրագրող Ժաննա Ավագյանն ու քաղաքագետ Տիգրան Գրիգորյանը քննարկում են Ադրբեջանի զինված ուժերի կողմից Ստեփանակերտ-Լիսագոր այլընտրանքային ճանապարհին իրականացված նոր սադրիչ գործողությունը, ինչպես նաև Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հայտարարությունները Ղարաբաղյան հակամարտության կարգավորման տարբերակների վերաբերյալ։
Մարտի 27-ին ժամը 11:30-ին, Արցախի Հանրապետության պետական տեսչությունների կառավարման կոմիտեի Մարտակերտի շրջանի գլխավոր մասնագետ Ալյոշա Զաքարյանը ոստիկանության շրջանային բաժնում հաղորդել է, որ երեկ՝ մարտի 26-ին, Մարտակերտ քաղաքի վարչական տարածքում հակառակորդի կողմից իրենց ուղղությամբ անկանոն կրակոցներ արձակելու մասին: Այդ մասին հայտնում են Արցախի ներքին գործերի նախարարությունից։ Ոստիկանության ծառայողները պարզել են, որ նույն օրը ժամը 11:30-ի սահմաններում Մարտակերտ քաղաքի վարչական տարածքում պետական տեսչությունների կառավարման կոմիտեին պատկանող նռան այգում գյուղատնտեսական աշխատանքներ կատարելիս, ադրբեջանական մարտական դիրքերից բանվորների ուղղությամբ հրաձգային զինատեսակներից անկանոն կրակոցներ է արձակել: Ըստ աղբյուրի՝ ոչ ոք չի տուժել: Դադարեցվել է գյուղատնտեսական աշխատանքները: Ոստիկանությունը տեղեկությունը փոխանցել է ռուսական խաղաղապահ զորակազմին:
2023-ի փետրվարին՝ նախորդ տարվա նույն ամսվա համեմատ, Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշի (ՏԱՑ) աճը կազմել է 10,9%։ Փետրվարին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ ՏԱՑ-ի աճը կազմել է 11,3%: Համաձայն վիճակագրական կոմիտեի հրապարակման՝ հաշվետու ժամանակահատվածում տնտեսության ճյուղերն աճել են հետևյալ կերպ. ծառայություններ՝ 23,5%, ներքին ապրանքաշրջանառություն՝ 18%, շինարարություն՝ 13,2%, արդյունաբերություն՝ 1%։ Նույն ժամանակահատվածում 0,2%-ով նվազել է էլեկտրաէներգիայի արտադրությունը: Արտաքին առևտրաշրջանառությունը 2023-ի փետրվարին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ աճել է 77,7%-ով՝ հասնելով 2,5 մլրդ դոլարի։ Հայաստանից արտահանումը հաշվետու ժամանակահատվածում աճել է 96,4%-ով՝ կազմելով 994,4 մլն դոլար։ Ներմուծումը գերազանցել է 1,5 մլրդ դոլարը՝ գրանցելով 67,4% աճ։ Վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն՝ 2022-ին՝ 2021-ի համեմատ Հայաստանի […]
Մարտի 27-ին` ժամը 9։00-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումը փորձել է առաջխաղացում կատարել Ստեփանակերտ-Լիսագոր գրունտային ճանապարհի հարակից բարձունքներից մեկի ուղղությամբ, հայտնում է Արցախի պաշտպանության նախարարությունը։ Ըստ հաղորդագրության՝ նշված հատվածում մարտական հերթապահություն իրականացնող ՊԲ զինծառայողների կանխարգելիչ գործողությունների շնորհիվ ադրբեջանական ստորաբաժանման առաջխաղացման փորձը կասեցվել է։ Միջադեպի մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն։ Մարտի 25-ին Ադրբեջանի զինված ուժերը որոշակի դիրքային առաջխաղացում են ապահովել Շուշի-Լիսագոր հատվածում։
Շիրակի մարզի Անի և Սյունիքի մարզի Սիսիան համայնքներում մարտի 26-ին կայացած ՏԻմ ընտրություններում հաղթել է իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը։ Անի համայնքում ընտրելու իրավունք ունեցող 15 934 քաղաքացիներից ընտրություններին մասնակցել է 9 869 մարդ։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ստացել է 5 180 քվե, «Ազգ-համայնք» կուսակցությունների դաշինքը ստացել է 3 134 քվե, «Հայկական երազանք» կուսակցությունը ստացել է 795 քվե, «Իմ հզոր համայնք» կուսակցությունը ստացել է 744 քվե։ Սիսիան համայնքում ընտրելու իրավունք ունեցող 22 890 քաղաքացիներից ընտրություններին մասնակցել է 11 355 մարդ։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ստացել է 7 325 քվե, Հայաստանի Հանրապետական կուսակցությունը ստացել է 2 553 քվե, «Քաղաքացու որոշում» կուսակցությունը ստացել է 1 […]
Անդերս Ֆոգ Ռասմուսենը՝ ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղարը (2009-14 թթ.) և Դանիայի նախկին վարչապետը, հոդված է հրապարակել հեղինակավոր Project Syndicate կայքում՝ եվրոպական առաջնորդներին ու միջազգային հանրությանը կոչ անելով մեծացնել ճնշումը Ադրբեջանի վրա։ «Եվրամիությունը պետք է ավելի մեծ դեր խաղա Հարավային Կովկասում խաղաղության և կայունության պահպանման համար»,- գրում է Ռասմուսենը։ «Եվրոպայի դռան շեմին՝ ուրիշ հակամարտություն» վերնագրված հոդվածը թարգմանաբար՝ ստորև։ Ակնհայտորեն խախտելով 2020-ի հրադադարի համաձայնագիրը՝ Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամ է հրահրում և հերթական անգամ սպառնում հարևան Հայաստանին ռազմական ագրեսիայով։ Քանի որ Ռուսաստանը չի կարող կամ չի ցանկանում օգնել, Եվրամիությունը պետք է ավելի մեծ դեր խաղա Հարավային Կովկասում խաղաղության և կայունության պահպանման համար: […]