LIVE. Հանրահավաք Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ․ օր 4-րդ

Արդեն չորրորդ օրն է Երևանում շարունակվում է Սերժ Սարգսյանի վարչապետ դառնալու դեմ հանրահավաքը։ Հանրահավաքը կազմակերպել են երեք ուժեր` «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի ղեկավարությամբ, «Մերժի՛ր Սերժին» նախաձեռնությունը և «Հանուն Հայաստան պետության» ճակատը։ Ապրիլի 15-ին Նիկոլ Փաշինյանը կոչ արեց ապրիլի 16-ի առավոտյան 8։15-ից արգելափակել Երևանի երեք խոշոր կամուրջները, իչպես նաև փողոցները, մետրոն, կաթվածահար անել երթևեկությունը և ոտքով շարժվել դեպի Բաղրամյան պողոտա՝ Ազգային ժողովի շենք, շրջափակել այն։