LIVE. Հայաստանի և Վրաստանի վարչապետները հանդես են գալիս հայտարարություններով

Պաշտոնական այցով Հայաստանում է Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն։

Այցի շրջանակներում նախատեսվում է առանձնազրույց և ընդլայնված կազմով հանդիպում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, որին կհաջորդի երկու երկրների ղեկավարների հայտարարությունը ԶԼՄ ներկայացուցիչների համար։ Վրաստանի վարչապետը կայցելի նաև հայոց Մեծ Եղեռնի զոհերի հուշահամալիր։ Այցի շրջանակներում նախատեսված է հանդիպում ՀՀ նախագահի և Ազգային ժողովի նախագահի հետ։