Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ուսանողները պահանջում են ներկայացնել վերջին 4 տարիների ֆինանսական հաշվետվությունը` հստակ առանձնացված տողերով եւ
ռեկտորի և իր ղեկավար կազմի հրաժարականը։
-
Ռուսաստանը փլուզման եզրին է, Հայաստանը պետք է այլընտրանք որոնի. Վարդան
Ուկրաինայում պատերազմ սանձազերծելով՝ Ռուսական կայսրությունը հերթական փլուզման եզրին է հայտնվել: Այս մասին ասում է իրավապաշտպան, ԽՍՀՄ տարիներին այլախոհ Վարդան Հարությունյանը ՍիվիլՆեթի Արշալույս Մղդեսյանի հետ զրույցում: Նրա խոսքով՝ եթե անգամ Ռուսաստանի փլուզման մեկ տոկոս հավանականություն կա, Հայաստանը պետք է այլընտրանքներ որոնի` իր շահերը համադրելով այլ գերտերությունների շահերի հետ:
-
Ներկայացուցիչների պալատի 69 անդամ կոչ է արել դադարեցնել Ադրբեջանին ռազմական
ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի 69 անդամ՝ երկու կուսակցություններից, հանդես են եկել Ադրբեջանին ռազմական օգնությունը դադարեցնելու և Արցախին ու Հայաստանին 150 միլիոն դոլարի օգնություն ուղարկելու կոչով: Այս մասին հայտնում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը։ Նախաձեռնությունը ղեկավարում է Կոնգրեսի հայկական հանձնախմբի հիմնադիր համանախագահ Ֆրենկ Փալոնը: Ներկայացուցիչների պալատի անդամները նամակ են հղել Պետական արտաքին գործառնությունների գծով հատկացումների ենթահանձնաժողովի նախագահ Մարիո Դիաս Բալարտին և ենթահանձնաժողովի բարձրաստիճան անդամ Բարբարա Լիին, որոնք արդեն սկսել են 2024 ֆինանսական տարվա արտաքին օգնության մասին օրինագծի՝ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի տարբերակի մշակումը: «ԱՄՆ-ի շարունակական ռազմական օգնությունն Ադրբեջանին իրենից ներկայացնում է «անցաթուղթ» ադրբեջանական ագրեսիայի համար, կանաչ լույս ադրբեջանական էսկալացիայի համար: Դա պետք […]
-
Իրանի և Ադրբեջանի միջև կոնֆլիկտը կարող է սրվել․ հայացք Ադրբեջանից
Իսմի Աղաև, OC Media Ադրբեջանի և Իրանի միջև երկարատև լարվածությունը վերջին ամիսներին հասել է գագաթնակետին․ սահմանին զորավարժություններ են անցկացվում, իսկ մեղադրանքներն օրեցօր ավելի են սրվում: Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան վրա հարձակումից հետո ոմանք մտահոգված են, որ այդ խոսքերին կարող են գործողություններ հաջորդել: Հունվարի 27-ի առավոտյան Կալաշնիկով ինքնաձիգով զինված մի տղամարդ ներխուժեց Թեհրանում Ադրբեջանի դեսպանատուն և կրակ բացեց։ Նա սպանեց դեսպանատան անվտանգության ղեկավարին և վիրավորեց ևս երկուսին, նախքան դեսպանատան աշխատակիցներից մեկը նրանից կխլեր զենքի կառավարումը՝ ոստիկանությանը հնարավորություն տալով ձերբակալել հարձակվողին։ Ե՛վ Իրանի, և՛ Ադրբեջանի կառավարամերձ լրատվամիջոցներն արագ հաղորդեցին այդ միջադեպի մասին, բայց երկու կողմերն էլ նկատելիորեն տարբեր տեսանկյուններից լուսաբանեցին այն։ Թեև Իրանի […]
-
Փլուզվող աշխարհում միջազգային երաշխիքներ չկան, դա առասպել է. Արթուր Մարտիրոսյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մի կողմից ասում է՝ աշխարհակարգ է փլզվում, դրա հետ մեկտեղ Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի իրագործման համար միջազգային երաշխիք է ուզում․ սա առասպել է: Այդ մասին նշում է Բոստոնում գործող CM Partners ընկերության ավագ խորհրդատու, բանակցային գործի մասնագետ Արթուր Մարտիրոսյանը ՍիվիլՆեթի Արշալույս Մղդեսյանի հետ զրույցում: Նա նկատում է, որ ներկա իրավիճակում, երբ Հայաստանի ղեկավարությունը պատրաստ է զիջումների, խաղաղության պայմանագրով խաղաղություն չի հաստատվելու: Նա խորհուրդ է տալիս իշխանություններին մտածել Հայաստանի այլընտրանքները զարգացնելու ուղղությամբ, հակառակ պարագայում զիջումների շրջապտույտից դուրս չեն գա:
-
Արցախում չեն բացառում միջազգային խաղաղապահների տեղակայումը
Ստեփանակերտում դեմ չեն Արցախում միջազգային խաղաղապահների տեղակայման հնարավոր տարբերակին, սակայն հասկանում են, որ դա հեշտ որոշումներով լուծվող հարց չէ։ Արցախի արտաքին գործերի նախարար Սերգեյ Ղազարյանը չի բացառում Արցախում միջազգային խաղաղապահների տեղակայումը՝ շեշտելով, որ նմանատիպ պայմանավորվածություններ ձեռք բերելու համար հսկայական աշխատանք պետք է տարվի, որպեսզի այդպիսի մեխանիզմները սկսեն գործել: «Ամեն դեպքում մի բան ակնհայտ է՝ Արցախում այդ անվտանգային բաղադրիչը շատ կարևորագույն նշանակություն ունի, և առանց խաղաղապահ ուժերի ներկայության գրեթե անհնար է։ Ինչքան կատարելագործված լինի այդ մեխանիզմը, այնքան լավ»,- «Արմենպրես»-ի մամուլի սրահում հայտարարեց Ղազարյանը: Նա նշեց, որ այդ հարցերի շրջանակը կախված է լինելու նրանից, թե որքանով մշակված մեխանիզմ կլինի: Օրինակ, եթե ռուսական […]
-
Ուժեղ Հայաստանը կարող է ընտրել իր դաշնակիցներին․ Պետդեպը՝ ՍիվիլՆեթին
Հայաստանի մասնակցությունը 2021 թվականի Հանուն ժողովրդավարության գագաթաժողովին վկայում է նրա մասին, որ ԱՄՆ-ը ճանաչում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանձնառությունը ժողովրդավարական բարեփոխումներին․ հայտնել են Պետքարտուղարությունից՝ ՍիվիլՆեթի հարցերին ի պատասխան։ Հարցերը վերաբերում էին Լաչինի միջանցքի ճգնաժամին, Արցախի էթնիկ զտմանը, Հայաստանում ԱՄՆ ավելի մեծ ներգրավվածությանը, ժողովրդավարական պետությունների՝ միմյանց օժանդակելու կարևորությանը։ Ժողովրդավարությանը վերաբերող հատվածը՝ թարգմանաբար ստորև։ «ԱՄՆ-ը հանձնառու է շարունակել աջակցությունը հայ ժողովրդին՝ կառուցելու այն ապագան, շարունակելու այն ուղին, որն ընտրել էին 2018-ին և որի հանդեպ իրենց հավատարմությունը ցուցաբերել են 2021-ի խորհրդարանական ընտրություններում։ Մեր ընդհանուր ժողովրդավարական արժեքները մեր հարաբերությունների հիմնաքարն են: Հայաստանի մասնակցությունը 2021 թվականի Հանուն ժողովրդավարության գագաթաժողովին վկայում է նրա մասին, որ ԱՄՆ-ը […]
-
Գործընկերության արդյունքը՝ ընտանիքի և երեխայի կյանքի որակի փոփոխություն
Մայրաքաղաք-մարզեր համեմատության տիրույթում, դեռևս զգալի տարբերություն կա բնակչին տրվող հնարավորությունների հարցում: Դրանում համոզվել է սահմանապահ Բերդավանում բնակվող Աիդան: Չորս անչափահասի երիտասարդ մայրը, հանգամանքների բերումով՝ հրաժարվել է հիմնական մասնագիտությունից: Նա ամբողջ ուշադրությունը կենտրոնացրել է զավակներից մեկի՝ Սմբատի խնդրին: Մանկական ուղեղային կաթվածով երեխան ունի անհրաժեշտ գիտելիք և հմտություն պահանջող անհատական օգնականի աջակցության կարիք: Ընտանիքի և երեխայի կյանքի որակն զգալիորեն փոխվել է՝ Վիվա-ՄՏՍ-ի և «ՍՈՐՍ» հիմնադրամի գործընկերությամբ իրականացվող ծրագրի արդյունքում: Անհատական օգնականի հոգատար և արհեստավարժ աշխատանքի շնորհիվ՝ Աիդան փորձում է կյանքի նոր ռիթմով ապրել. ավելի շատ ժամանակ հատկացնել մյուս երեխաներին և ամուսնուն, մասնակցել դասընթացների՝ նախասիրությունը կայուն աշխատանք դարձնելու նպատակով: Այգու բերքից պատրաստվող էկոլոգիապես […]