Երևանի նորընտիր ավագանու առաջին նիստը

Այսօր տեղի է ունենալու Երևանի նորընտիր ավագանու առաջին նիստը։ Ավագանու ընտրություններն անցկացվեցին սեպտեմբերի 23-ին, ավագանու անդամների 65 մանդատը բաշխվել է երեք առաջատար ուժերի միջև։ «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքը ստացել է 57 մանդատ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը՝ 5 մանդատ, «Լույս» կուսակցությունների դաշինքը՝ 3 մանդատ: