Մայիսի 31-ին Ազգային ժողովը գումարել է հերթական նիստը։
LIVE. Ազգային ժողովի նիստ, մայիսի 31
Article Published:
31 Մայիս, 2019 09:05
Comments Off on LIVE. Ազգային ժողովի նիստ, մայիսի 31
Post navigation
Posted in:
Մայիսի 31-ին Ազգային ժողովը գումարել է հերթական նիստը։
Հայաստանի մասնակցությունը 2021 թվականի Հանուն ժողովրդավարության գագաթաժողովին վկայում է նրա մասին, որ ԱՄՆ-ը ճանաչում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանձնառությունը ժողովրդավարական բարեփոխումներին․ հայտնել են Պետքարտուղարությունից՝ ՍիվիլՆեթի հարցերին ի պատասխան։ Հարցերը վերաբերում էին Լաչինի միջանցքի ճգնաժամին, Արցախի էթնիկ զտմանը, Հայաստանում ԱՄՆ ավելի մեծ ներգրավվածությանը, ժողովրդավարական պետությունների՝ միմյանց օժանդակելու կարևորությանը։ Ժողովրդավարությանը վերաբերող հատվածը՝ թարգմանաբար ստորև։ «ԱՄՆ-ը հանձնառու է շարունակել աջակցությունը հայ ժողովրդին՝ կառուցելու այն ապագան, շարունակելու այն ուղին, որն ընտրել էին 2018-ին և որի հանդեպ իրենց հավատարմությունը ցուցաբերել են 2021-ի խորհրդարանական ընտրություններում։ Մեր ընդհանուր ժողովրդավարական արժեքները մեր հարաբերությունների հիմնաքարն են: Հայաստանի մասնակցությունը 2021 թվականի Հանուն ժողովրդավարության գագաթաժողովին վկայում է նրա մասին, որ ԱՄՆ-ը […]
Մայրաքաղաք-մարզեր համեմատության տիրույթում, դեռևս զգալի տարբերություն կա բնակչին տրվող հնարավորությունների հարցում: Դրանում համոզվել է սահմանապահ Բերդավանում բնակվող Աիդան: Չորս անչափահասի երիտասարդ մայրը, հանգամանքների բերումով՝ հրաժարվել է հիմնական մասնագիտությունից: Նա ամբողջ ուշադրությունը կենտրոնացրել է զավակներից մեկի՝ Սմբատի խնդրին: Մանկական ուղեղային կաթվածով երեխան ունի անհրաժեշտ գիտելիք և հմտություն պահանջող անհատական օգնականի աջակցության կարիք: Ընտանիքի և երեխայի կյանքի որակն զգալիորեն փոխվել է՝ Վիվա-ՄՏՍ-ի և «ՍՈՐՍ» հիմնադրամի գործընկերությամբ իրականացվող ծրագրի արդյունքում: Անհատական օգնականի հոգատար և արհեստավարժ աշխատանքի շնորհիվ՝ Աիդան փորձում է կյանքի նոր ռիթմով ապրել. ավելի շատ ժամանակ հատկացնել մյուս երեխաներին և ամուսնուն, մասնակցել դասընթացների՝ նախասիրությունը կայուն աշխատանք դարձնելու նպատակով: Այգու բերքից պատրաստվող էկոլոգիապես […]
Արցախում Ստեփանակերտի ու Բաքվի միջև բանակցային գործընթացը հնարավոր են համարում միայն ու միայն միջազգային ձևաչափում ու ստանձնած պարտավորությունների կատարման երաշխիքների առկայության պայմաններում: «Արմենպրես»-ի մամուլի սրահում այս մասին ասաց Արցախի ԱԳ նախարար Սերգեյ Ղազարյանը Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման 100-րդ օրվա կապակցությամբ կազմակերպված ասուլիսում՝ անդրադառնալով հարցին, թե ո՞ր դեպքում Բաքու-Ստեփանակերտ հանդիպումները կարող են դառնալ բանակցություն: Սերգեյ Ղազարյանը հիշեցրեց, որ 44-օրյա պատերազմից հետո ռուս խաղաղապահների միջնորդությամբ Բաքվի և Ստեփանակերտի միջև տեղի են ունեցել հանդիպումներ՝ կապված տարբեր հումանիտար, տեխնիկական հարցերի հետ: Ընդ որում, ադրբեջանական կողմը փորձել է խեղաթյուրել վերջին հանդիպման օրակարգը: «Սակայն այդ հանդիպման նպատակը կայանում էր նրանում, որ քննարկվեին ապաշրջափակման իրավիճակով պայմանավորված էլեկտրամատակարարման, […]
«Մեզ շատ անհանգստացնում են թշնամական հռետորաբանությունը, նախադեպերի աճը, կողմերի՝ փոխզիջումների գնալու ցանկություն չունենալը, Լաչինի միջանցքում չկարգավորված իրավիճակը»․ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախառովան մարտի 23-ի ասուլիսին այսպես է պատասխանել հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի մասին հարցին։ «Խաղաղ գործընթացի այլընտրանքային տարբերակ չկա։ Կոչ ենք անում կողմերին իրենց հայտարարություններում և գործողություններում զսպվածություն ցուցաբերել, վերականգնել բանակցային ուղղությունները՝ այդ թվում հաղորդակցությունների ապաշրջափակումը, սահմանների դեմարկացիան և այլն»,- նշել է նա։ Զախարովան նաև ասել է, որ լարվածության աճը պայմանավորված է հայ-ադրբեջանական սահմանին ԵՄ դիտորդական առաքելության ներկայության հետ։ «Հենց հայ-ադրբեջանական սահմանին հայտնվեց Արևմուտքը, միանգամից մասշտաբային խնդիրներ սկսվեցին»,- նշել է Զախարովան։
«Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը պետք է մտահոգի, որ սեռական ոտնձգության ենթարկված կանանց 55 տոկոսը փոխում է աշխատավայրը»,- ասում է իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանը։ Հայաստանում սեռական ոտնձգությունը քրեորեն պատժելի է միայն այն դեպքում, երբ կատարվում է 16-ից ցածր տարիքի անձի նկատմամբ։ Սիվիլնեթի հետ զրույցում Զարուհի Հովհաննիսյանը խոսում է աշխատավայրում սեռական ոտնձգությունների խնդրի, դրանց վերհանման բարդությունների և օրենսդրական բացերի մասին։
«Կարծում եմ, որ կա խաղաղության համաձայնագիրը ավարտին հասցնելու հնարավորություն»․ մարտի 22-ին ելույթ ունենալով Սենատում լսումների ժամանակ՝ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։ «Ես հանդիպել եմ Փաշինյանի և Ալիևի հետ Մյունխենում անվտանգության համաժողովի ժամանակ։ Արտգործնախարարները վերջերս Վաշինգտոնում էին։ Ես ակնկալում եմ, որ նրանք կվերադառնան։ Աշխատել ենք (խմբ. – համաձայնագրի) տեքստի վրա», – ասել է Բլինքենը։ Վերջինիս խոսքով՝ Վաշինգտոնը որևէ բան չի պարտադրում Հայաստանին, այլ արձագանքում է Հայաստանի մեծ ցանկությանը՝ փորձելով օգնել հասնելու համաձայնագրի, որը վերջ կդնի 30 տարվա հակամարտությանը։ «Միևնույն ժամանակ, դուք ճիշտ եք մատնանշում Լաչինի միջանցքի իրական խնդիրները,- ասել է Բլինքենը։ – Ես ճնշում եմ գործադրում Ադրբեջանի վրա, նաև՝ այս […]
Կառավարությունը մարտի 23-ի նիստում հավանություն տվեց նախագծին, որով աշխատողները մինչև 30 օր ժամկետով վարժական հավաքներին մասնակցելու դեպքում շարունակելու են վճարվել հիմնական աշխատավարձի և վարժական հավաքներին մասնակցելու օրերի համար աշխատողին որպես զինծառայող հաշվարկված դրամական ապահովության առնվազն դրական տարբերությունը։ 30 օրը գերազանցող ժամկետով հավաքներին ներգրավելու դեպքում աշխատողի աշխատավարձը որոշվում է գործատուի և աշխատողի համաձայնությամբ կամ կոլեկտիվ կամ աշխատանքային պայմանագրով նախատեսված կարգով: Ներկայիս կարգավորմամբ՝ գործատուն չունի աշխատողին նման դեպքում վճարելու պարտավորություն, այլ միայն նրա աշխատատեղը պահելու պարտավորություն։