LIVE. Ռոբերտ Քոչարյանի գործով բողոքների քննությունը Վերաքննիչում

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով Վերաքննիչ քրեական դատարանում վերսկսվել է բողոքների քննությունը։ Գլխավոր դատախազությունը, ինչպես նաև տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչները պահանջում են փոխել Քոչարյանին կալանքից ազատելու և Մարտի 1-ի անջատված գործի վարույթը կասեցնելու առաջին ատյանի դատարանի որոշումները։