Սեպտեմբերի 20-ին ՀՀ ազգային ժողովը գումարել է արտահերթ նիստը։
LIVE. ԱԺ արտահերթ նիստը, սեպտեմբերի 20
Article Published:
20 Սեպտեմբեր, 2019 09:09
Comments Off on LIVE. ԱԺ արտահերթ նիստը, սեպտեմբերի 20
Post navigation
Posted in:
Սեպտեմբերի 20-ին ՀՀ ազգային ժողովը գումարել է արտահերթ նիստը։
Չնայած հավանականությանը, որ Վաշինգտոնը կճանաչի Հայոց ցեղասպանությունը, այդ հարցը Թուրքիայում լիովին անտեսվում է. ՍիվիլՆեթի Գեորգի Միրզաբեկյանի հետ զրույցում նշում է «Արաս» հրատարակչության գլխավոր խմբագիր Ռոբեր Քոփթաշը: Նա ընդգծում է, որ հայ-ադրբեջանական պատերազմի հետևանքով Թուրքիայում մեծացել են հայ բնակչության հանդեպ ճնշումները և անգամ այն մտավորականները, որոնք դատապարտում էին Հայոց ցեղասպանությունը, պատերազմի ժամանակ լուռ էին: Ռոբեր Քոփթաշի դիտարկմամբ՝ Պոլսի Հայոց պատրիարքությունը, կորցնելով ազգային գիծը, գործում է Թուրքիայի պետական քաղաքականության շրջանակներում:
Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հրահանգել է մշտական տեղակայման վայրեր վերադարձնել ռուսական զորքերը, որոնք մասնակցում էին Հարավային ռազմական շրջանում անցկացվող զորավարժություններին: Կիևն ու արևմտյան երկրները Ռուսաստանին կոչ էին անում հետ քաշել զորքերը՝ հայտարարելով սրացման վտանգի մասին։ Շոյգուն որոշել է ավարտել ստուգիչ միջոցառումները Հարավային և Արևմտյան ռազմական օկրուգներում․ «Կարծում եմ, որ չհայտարարված ստուգման նպատակներն ամբողջությամբ կատարված են»։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիրր Զելենսկին, արձագանքելով զորքերի հետքաշմանը, ասել է, որ զորքերի թվաքանակի կրճատումը նվազեցնում է լարվածությունը։ Ուկրաինայի պաշտպանության նախարար Անդրեյ Տարանը, ելույթ ունենալով Եվրախորհրդարանում, հայտարարել էր, որ ուկրաինական սահմանների երկայնքով կուտակված է 110 հազար ռուս զինծառայող։ Լիա Ավագյան
Ռոբերտ Քոչարյանի ֆեյսբուքի էջում հրապարակվել է աջակիցների հետ ապրիլի 21-ին տեղի ունեցած հանդիպման տեսանյութը, որտեղ Հայաստանի երկրորդ նախագահը խոսել է սպասվող առաջիկա նախընտրական պայքարի մասին։ «Հիմա ես գիտեմ, շատերի մոտ այպիսի կարծիք կա, որ իրենք արդեն քարոզարշավ են սկսել և մենք հետ ենք մնում։ Հանգիստ ենք։ Հանգիստ, պլանավորված քայլերով առաջ ենք գնալու։ Հենց հրաժարականը տվեց, հաջորդ օրը սկսելու ենք մեր աշխատանքները։ Եթե իշխանությունն այսօր հազարավոր հարց ունենալով զբաղված է քարոզչությամբ, դա չի նշանակում, որ ես պետք է մտնեմ նույն պրոցեսի մեջ՝ ասելով, որ իրենք սկսել են, միգուցե, ես հետ կմնամ։ Այդպես չի լինելու»,- ասել է նա։ Քոչարյանի կանխատեսմամբ՝ սպասվող արտահերթ […]
Հայկական կողմը հույս ունի, որ Ռուսաստանի օգնությամբ կկարողանա հզոր բանակ կառուցել։ Այս մասին «ՌԻԱ Նովոստիին» տված հարցազրույցում ասել է Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը: «Վերջին տասներկու տարիների ընթացքում Ռուսաստանի զինված ուժերի բարեփոխումներն ամենահաջողվածներից են։ Բանակի արդիականացումն ու օպտիմալացումը, արդյունավետության բարձրացումը, կառավարման ավտոմատացված համակարգի ներդրումը, ժամանակակից սպառազինությունները օգնել են Ռուսաստանին շարունակել ունենալ աշխարհի ամենաուժեղ բանակներից մեկը։ Մենք վստահ ենք, որ Ռուսաստանի օգնությամբ կանցնենք այդ ճանապարհը և կկառուցենք հզոր հայկական բանակ»,- ասել է Գրիգորյանը։ Անվտանգության խորհրդի քարտուղարը պատասխանել է նաև հարցին, թե արդյոք Հայաստանը ժամանակակից սպառազինություն կգնի և ումից․ «Սպառազինությունների հետ կապված նշեմ, որ մենք ավելի լավ զենք ենք գնելու, և […]
ՍիվիլՆեթի արցախյան թղթակից Հայկ Ղազարյանը զրուցել է Հայ Հեղափոխական Դաշնակցության՝ Արցախի կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ, Արցախի Ազգային ժողովի պատգամավոր Դավիթ Իշխանյանի հետ՝ արցախյան երկրորդ պատերազմում պարտության պատճառների, ստեղծված կացությունից դուրս գալու ուղիների և հետագա անելիքների մասին: – Սեպտեմբերի 27-ից և նոյեմբերի 9-ից հետո ժամանակ է անցել: Փորձենք վերլուծել ու հասկանալ, թե ինչ է տեղի ունեցել: Որո՞նք են մեր պարտության խորքային պատճառները: – Նախ, չեմ կարծում, թե ժամանակագրական առումով բավարար է ամբողջական վերլուծություններ անել և ըստ այդմ՝ նաև համապատասխան եզրահանգման գալ: Բայց մենք վերջին չորս ամիսների ընթացքում տեսանք, թե ինչ գնահատականներ և ինչ ծավալի վերլուծություններ կատարվեցին: Օտարերկրյա մամուլում հրապարակված վերլուծականները նաև մեզ […]
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը դադարեցնում է պաշտոնավարումը։ Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է ինքը՝ Մեսրոպ Առաքելյանը։ «Այսօրվանից դադարեցնում եմ պաշտոնավարումս որպես Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար։ Հետպատերազմյան իրավիճակում այս պատասխանատվությունն ստանձնել եմ բացառապես մեկ նպատակով՝ մեր ժողովրդի ուսերից օր առաջ թոթափելու սոցիալական այն արհավիրքը, որին բախվեցինք թշնամու կողմից Արցախի դեմ սանձազերծված պատերազմի հետևանքով։ Այսօր կարող ենք արձանագրել, որ Արցախը հաղթահարել է սոցիալական ճգնաժամը և թևակոխել է զարգացման ծրագրերի և բնակարանաշինության փուլ, ինչի կապակցությամբ հայտնում եմ իմ գոհունակությունը և սոցիալական առաջնային մարտահրավերները համարում բավարար չափով հաղթահարված։ Միևնույն ժամանակ, պատերազմի ընթացքում վիրավորում ստացած մեր եղբայրների առաջնային սոցիալական խնդիրների […]
Ապրիլի 20-ին՝ ժամը 15:00-ի սահմաններում, ադրբեջանական կողմը Ստեփանակերտի Վաղարշ Վաղարշյան փողոցի առանձնատներից մեկի ուղղությամբ կրակոց է արձակել: Հայրը՝ Խաչատուր Մունչյանը, երկու անչափահաս որդիների հետ տանն էր այդ ժամին: «Ուժգին քամի էր այդ օրը Ստեփանակերտում, նույնիսկ կրակոցի ձայնը չի լսվել»,- ասում է Խաչատուրը: Նա պատմում է, որ տանն ընդամենը մեկ՝ 7,62 մմ տրամաչափի գնդակ է հայտնաբերել: Մունչյանները տեղահանված ընտանիք են Շուշիից: «Կրակոցի հետևանքով վնասվել է տան թիթեղապատ տանիքը, հատակը և առաստաղը»,- ապրիլի 22-ին հաղորդել է Արցախի ոստիկանությունը: Վերջին օրերին տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հրադադարի պահպանման ռեժիմի խախտման մասին ապրիլի 22-ին հաղորդագրություն էր տարածել նաև Արցախի Պաշտպանության բանակը (ՊԲ). «Նշված խախտումների առանձնահատկությունը […]