Հոկտեմբերի 6-ին Երևանում Հանրապետության հրապարակում շքեղ համերգով մեկնարկեց Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային 23-րդ համաժողովը, որը տևելու է մինչև հոկտեմբերի 9-ը։
LIVE. WCIT 2019. օր 2
Post navigation
Posted in:
Հոկտեմբերի 6-ին Երևանում Հանրապետության հրապարակում շքեղ համերգով մեկնարկեց Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային 23-րդ համաժողովը, որը տևելու է մինչև հոկտեմբերի 9-ը։
ՍիվիլՆեթը ներկայացնում է ապրիլի 13-ի հիմնական իրադարձությունները. Նաիրա Զոհրաբյանի՝ որպես ԱԺ Մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահի լիազորությունները դադարեցվեցին Արշակ Կարապետյանը նշանակվել է գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ Նարեկ Սարգսյանը կրկին կալանավորվել է Բաքվի ռազմավարների «պուրակը» պետական աջակցությամբ ցեղասպան քաղաքականության ապացույց է․ ՄԻՊ
Հայաստանի քաղաքացիական ավիացիայի կոմիտեն պարզաբանում է տարածել՝ նշելով, որ Իրանում հայտնված «Fly Armenia Airways» ընկերության օդանավի տեխնիկական վիճակի հետ կապված որևէ փոփոխություն տեղի չի ունեցել։ Ըստ կոմիտեի՝ մամուլում տարածված լուրերը, թե ինքնաթիռը ապամոնտաժվել է, չեն համապատասխանում իրականությանը: «Իրանական կողմի հետ համագործակցությամբ՝ աշխատանքներ են տարվում «Fly Armenia Airways» ընկերության օդանավի տեխնիկակսն խնդիրները լուծելու ուղղությամբ: Հաշվի առնելով նաև, որ հարուցվել է քրեական գործ և տեղի է ունենում իրավական գործընթաց` մինչ դրանց ավարտը մանրամասներ չենք կարող հրապարակել: Հայտնում ենք նաև, որ ինքնաթիռի տեխնիկական վիճակի հետ կապված որևէ փոփոխություն տեղի չի ունեցել, և մամուլում տարածված լուրերը, թե ինքնաթիռը ապամոնտաժվել է, չեն համապատասխանում իրականությանը»,- ասված […]
Վերջին մեկուկես ամսվա ընթացքում հետխորհրդային տարածաշրջանում աշխարհաքաղաքական զարգացումների էպիկենտրոն է դարձել Ուկրաինան։ 2021 թ. փետրվարի վերջից սկսած գրեթե ամեն օր Դոնբասում արձանագրվում են հրադադարի խախտումներ, այդ թվում ականանետների կիրառմամբ։ Ինչպես սովորաբար լինում է նման դեպքերում, հակամարտող կողմերը միմյանց են մեղադրում իրավիճակի սրման և խաղաղ կարգավորման գործընթացը խափանելու մեջ։ Ստեղծված իրավիճակն ունի մի քանի պատճառներ՝ Ուկրաինայի ներքաղաքական իրավիճակից մինչև Արևմուտք – Ռուսաստան հարաբերություններ։ Վերջին մեկ տարվա ընթացքում նախագահ Զելենսկու վարկանիշը Ուկրաինայում էական անկում է արձանագրել։ Չնայած նախընտրական խոստումներին՝ Զելենսկուն առայժմ չի հաջողվել որևէ հաջողություն արձանագրել կոռուպցիայի դեմ պայքարում կամ բարելավել բնակչության կենսամակարդակը։ Ավելին, նախագահի մերձավոր շրջապատի անձինք իրենք են հայտնվել կոռուպցիոն […]
Արցախի Սարուշեն համայնքի բնակիչները գյուղատնտեսական աշխատանքներով են զբաղվում անմիջապես թշնամու նշանառության տակ։ Ապրիլի 7-ին ադրբեջանցիները կրակել են գյուղի դաշտերում աշխատող մարդկանց ուղղությամբ: Ադրբեջանական կողմը կիրառել է գնդացիր, ինչի հետևանքով վնասվել է գյուղացիներից մեկի տրակտորը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի նիստ: Այս մասին տեղեկացնում է վարչապետի պաշտոնական կայքը։ «Քննարկվել են Հայաստանի և Արցախի շուրջ անվտանգային միջավայրի ձևավորմանն ու ամրապնդմանը, տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումներին և հեռանկարներին վերաբերող հարցեր»,- ասվում է հաղորդագրությունում։
2017-ին Թբիլիսիից առևանգված ադրբեջանցի հետաքննող լրագրող Մուխթարլին բացահայտումներ է անում Թուրքական ընկերության կողմից ՀԷԿ-ի կառուցման դեմ ցույցերը շարունակվում են Վրաստանի խորհրդարանում դռնփակ քննարկել են Լեռնային Ղարաբաղի հարցը Ընդդիմադիր կուսակցությունը պահանջում է օրինականացնել մարիխուանան
Խորհրդարանական մեծամասնություն «Իմ քայլը» խմբակցությունը տապալեց իր կողմից առաջադրված՝ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) անդամի թեկնածուի ընտրությունը։ «Իմ քայլը» ՀԾԿՀ թափուր անդամի համար առաջադրել էր Լևոն Բունիաթյանի թեկնածությունը։ Բունիաթյանի հետ հարցուպատասխանից ակնհայտ դարձավ, որ իշխող խմբակցությունը հակված չէ կողմ քվեարկելու վերջինիս թեկնածությանը։ Փակ, գաղտնի քվեարկությամբ 132 պատգամավորից քվեարկությանը մասնակցել էր 52 պատգամավոր։ Բունիաթյանի թեկնածությանը կողմ էր արտահայտվել 13-ը, դեմ՝ 36-ը։ 3 քվեաթերթիկ եղել է անվավեր։