Նոյեմբերի 26-ին Երևանի ավագանին գումարել է հերթական նիստը։
LIVE. Երևանի ավագանու նիստը, նոյեմբերի 26
Article Published:
26 Նոյեմբեր, 2019 12:11
Comments Off on LIVE. Երևանի ավագանու նիստը, նոյեմբերի 26
Post navigation
Posted in:
Նոյեմբերի 26-ին Երևանի ավագանին գումարել է հերթական նիստը։
«Մարտի 22-ին՝ ժամը 16:20-ի սահմաններում, Երասխի հատվածում տեղակայված մարտական դիրքում հակառակորդի կրակոցից հրազենային մահացու վիրավորում է ստացել ՊՆ N զորամասի զինծառայող Արշակ Սերյոժայի Սարգսյանը: Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և զորակցություն հայտնում զոհված զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին»,- հայտնում է պաշտպանության նախարարությունը։
Րաֆֆու ստեղծած Տեր Թոդիկի կերպարը հետևորդների մեծ բանակ ունի մեր կրթության մեջ։ Այդ մեթոդի կիրառման բարձրագույն արտահայտությունը դասարանում քար լռությունն է, որը շատուշատ ուսուցիչների պատկերացման մեջ դասարանի կառավարման ոսկե չափորոշիչն է։ Այս հաղորդման մեջ անդրադառնում ենք լռության արդյունավետության առասպելին, քննարկում, թե ինչ պետք է լինի դրա փոխարեն։
Մարտի 22-ին ոստիկանության Մարտունու շրջանային բաժնի հերթապահ մասում հաղորդում է ստացվել, որ առավոտյան ժամը 09:30-ի սահմաններում Ճարտար քաղաքի բնակիչներ՝ Հ. Հարությունյանը, Ա. Ղահրամանյանը, Մ.Ջիվանյանը, Գ.Ղուկասյանը, Կ.Դավթյանը, Ա.Ադամյանը և Դ.Դավթյանը, Ճարտար քաղաքի վարչական տարածքում գտնվող «Կլազին ձոր» կոչվող տեղամասում գտնվող խաղողայգիներում գյուղատնտեսական աշխատանքներ կատարելիս հայտնվել են ադրբեջանական զինուժի կողմից արձակված կրակի թիրախում: Հայտնում է ԱՀ ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։ Խաղողայգիներին հարակից ադրբեջանական մարտական դիրքերից, քաղաքացիական անձանց ուղղությամբ հրաձգային տարբեր զինատեսակներով անկանոն կրակ է բացվել, ինչի հետևանքով դադարեցվել է գյուղատնտեսական աշխատանքները: Տեղեկությունը փոխանցվել է ռուսական խաղաղապահ զորակազմին:
Հայաստանը չի բանակցում Լաչինի միջանցքում ադրբեջանական անցակետ դնելու շուրջ․ մարտի 22-ին Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։ «Հայաստանը համարում է, որ Լաչինի միջանցքի և դրա ռեժիմի շուրջ բանակցությունները վաղուց ավարտվել են, իսկ կարգավորումները տեղ են գտել 2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ»,- շեշտեց արտգործնախարարը։ Միրզոյանը անդրադարձավ Ադրբեջանի ռազմատենչ գործողություններին ու հայտարարություններին՝ հիշեցնելով այդ երկրի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությունը, որ Հայաստանի քաղաքացիները հանգիստ չեն կարող ապրել իրենց 29 հազար քառակուսի կիլոմետրի վրա, եթե ամբողջությամբ չընդունեն Ադրբեջանի պայմանները։ Նա նաև հայտնեց, որ Հայաստանը կրկին ստացել է Ադրբեջանի առաջարկները խաղաղության պայմանագրի վերաբերյալ․ «Այս ուլտիմատիվ կեցվածքը կա, […]
Հայկ Հովհաննիսյան, #CivilNetCheck Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը մարտի 22-ին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է, թե սխալ են մամուլի հրապարակումները այն մասին, որ ԱԺ նախկին նախագահ, նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի Երևանի Ազատության պողոտայի 1/6 հասցեում գտնվող առանձնատունը վաճառվել է ու այլևս նրան չի պատկանում։ Լրագրողների դիտարկմանը, որ տվյալ առանձատունը Հովիկ Աբրահամյանին այլևս չի պատկանում, Ալեքսանյանը հակադարձեց. «Չէ, սխալվում եք, պատկանում է։ Մամուլը սխալ գրեց, ինչպես հաճախ անում է։ […] Ես ճշտել եմ, պատկանում է [Հովիկ Աբրահամյանին – խմբ.]»,- ասել է Ալեքսանյանը։ ՍիվիլՆեթը 2022-ի մարտին պարզել էր, որ Հովիկ Աբրահամյանը Երևանի Ազատության պողոտայում գտնվող իր շքեղ առանձնատունը վաճառել […]
Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ ևս երկու հայցադիմում ընդունվել է Հակակոռուպցիոն դատարանի վարույթ: Մեկ հայցադիմումով՝ Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի նախկին ղեկավար Ա.Հ.-ից (Արմեն Հարությունյան) հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել մասնավորապես՝ Արաբկիր վարչական շրջանի Գուլակյան փողոցում գտնվող տունը, իսկ անհնարինության դեպքում՝ դրա միջին շուկայական արժեքը, որն ընդհանուր կազմում է ավելի քան 82 մլն դրամ. Շուրջ 312 մլն դրամ՝ որպես օրինական եկամուտներով չհիմնավորվող և բարեխիղճ երրորդ անձանց փոխանցված դրամ:Մյուս հայցադիմումով Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին «ԱԼՔՍ» ՍՊ ընկերության տնօրեն Ա.Ք.-ից […]
«Ես ենթադրում եմ, որ տարածաշրջանի երկրների ղեկավարներն այնքան խելամիտ են, որ երկխոսության տարբերակը կընտրեն հարցերի լուծման համար». մարտի 22-ին Երևանում ճեպազրույցի ընթացքում հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Ալի Բաղերի Քանին։ Դիվանագետի խոսքով՝ Իրանը իր ողջ հնարավորությունը և պոտենցիալը կօգտագործի խաղաղ երկխոսությունների միջոցով հարցերին և խնդիրներին լուծում տալու համար։ Բաղերի Քանին նաև հայտնել է, որ հայ գործընկերոջ, ինչպես նաև Հայաստանի արտաքին գործերի նախարարի հետ հանդիպումներում ընդգծվել է Իրանի կայուն դիրքորոշումը տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման գործում։ «Եվ մեր հանդիպումների ընթացքում ընդգծել ենք, որ Իրանը միշտ վստահելի գործընկեր է խաղաղության և անվտանգության հաստատման գործում»,- ասել է Իրանի փոխարտգործնախարարը։