Արամ Սարգսյանը դեռ չի բացառում արտահերթ ընտրությունները

Եթե, ասենք, 72-միլիոնանոց Եգիպտոսում 100 հազարը ստիպում է Մուբարաքի նման մարդուն հրաժարական տալ, այստեղ այդ նույն քանակությունը բավարար է, որ մինչև խորհրդարանական ընտրությունները նախագահի հրաժարական պահանջի գործող իշխանությունից, և այդ գործընթացն իրական արդյունք տա»:

Հարցին, թե ինչը պիտի ստիպի իշխանություններին գնալ արտահերթ ընտրությունների, Արամ Սարգսյանը պատասխանել է. «Իշխանություններին ստիպելու համար հասարակական լայն զանգվածների մասնակցություն է պետք: Դրա համար Կոնգրեսի մարտավարությունն ավելի շատ մարդաշատություն ապահովելու վրա է:

Բայց որպեսզի այդ ավելի շատ մարդաշատությունն ապահովվի, կան նաև քաղաքական պատրվակներ: Օրինակ՝ գարնանը այդ քաղաքական պատրվակները համընկան նաև հասարակության սոցիալական անբավարարվածության, ներքաղաքական իրավիճակների հետ, և հասարակությունը փողոց դուրս եկավ»:

Նրա խոսքով՝ նման պատրվակներ «միանշանակ կլինեն»: «Բայց ես ասում եմ՝ կա հարմար ժամանակաշրջան, կա ավելի լավ ժամանակաշրջան, որի դեպքում այդ գործընթացը ծավալելը կլինի արդյունավետ: Օրինակ, իմ կարծիքով, փետրվար ամիսը ամենահարմար ժամանակաշրջանն է այդ գործընթացները ծավալելու համար: Ու այստեղ շատ կարևոր է նաև արտագնա ծանր աշխատանքով սեփական ապրուստը վաստակող մարդկանց մասնակցությունը:

Իրենք ձմռանը՝ Նոր տարուց առաջ, վերադառնում են տուն: Իսկ դա ահռելի թիվ է Հայաստանում: Հենց մեր Վիճպետվարչության տվյալներով՝ այդ քանակությունը 60-100 հազարի սահմանում է, որոնք գալիս ու գնում են: Ու պատկերացրեք, դրանից 30-40 հազարը մասնակցում է մեր հանրահավաքներին: Ու դա հստակ Հայ ազգային կոնգրեսի պոտենցիալն է: Գարնանային հանրահավաքների բազմամարդությունը նաև այդ մարդկանց մասնակցության արդյունքն էր»: 

Մեկնաբանել