Հունվարի 16-ին ՀՀ կառավարությունը գումարել է հերթական նիստը։
LIVE. Կառավարության նիստը, հունվարի 16
Article Published:
16 Հունվար, 2020 08:01
Comments Off on LIVE. Կառավարության նիստը, հունվարի 16
Post navigation
Posted in:
Հունվարի 16-ին ՀՀ կառավարությունը գումարել է հերթական նիստը։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հերթական անգամ հայտարարել է, որ «Հայաստանի հետ խաղաղության համաձայնագիր» կնքելու հնարավորություն կա։ Այս միտքը Ալիևը հնչեցրել է Բաքվում ընթացող համաժողովի ժամանակ։ «Մենք կարծում ենք, որ հակամարտության էջը փակված է։ Ես արդեն մի քանի անգամ խոսել եմ Հայաստանի հետ խաղաղ համաձայնագրի հնարավորության մասին»,- ասել է նա՝ հավելելով, որ դա է իրենց ծրագիրը, սակայն հայկական կողմից նման ազդանշաններ չկան։ Ադրբեջանի նախագահի համոզմամբ՝ «Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտու շուրջ իրավիճակը շարունակում է փխրուն մնալ»։ Ալիևը կոչ է արել Հայաստանի քաղաքացիական հասարակությանը փոխգործակցել՝ հանուն տարածաշրջանում խաղաղության կառուցման։ Նա միևնույն ժամանակ գանգատվել է․ «Նրանցից ոչ ոք (Հայաստանի քաղհասարակությունից – խմբ․) ոչ թե […]
Հայաստանում ապրիլի 11-ին կատարվել է 3 427 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսի 726 նոր դեպք, այսինքն դրական է թեստերի 21,1 տոկոսը։ Այս մասին տեղեկացնում է առողջապահության նախարարությունը։ Առողջացել է 824 մարդ։ Գրանցվել է մահվան 22 դեպք։ Ապրիլի 12-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 204 053 դեպք, որոնցից 183 660-ն` առողջացած, 3 775-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 15 663 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 909 604 թեստավորում: Ըստ Worldometer առցանց թարմացվող կայքի տվյալների՝ կորոնավիրուսի ցուցանիշներով աշխարհի երկրների շարքում Հայաստանը զբաղեցնում է 69-րդ տեղը՝ 204 053 դեպքով։ Վրաստանը գտնվում է 51-րդ տեղում՝ 290 129 դեպքով, […]
Կառավարության կայքում հայտարարություն է հրապարկվել՝ Արշակ Կարապետյանին իրավունքի ուժով Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալի պաշտոնին նշանակված համարելու մասին։ Արշակ Կարապետյանն ապրիլի 6-ին ազատվել էր Հայաստանի վարչապետի խորհրդականի պաշտոնից։ Հաջորդ օրը՝ ապրիլի 7-ին Նիկոլ Փաշինյանը Հանրապետության նախագահին էր ներկայացրել Արշակ Կարապետյանին գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ նշանակելու վերաբերյալ առաջարկությունը՝ կցելով համապատասխան հրամանագրի նախագիծը: «Հաշվի առնելով այն հանգամանքը, որ սահմանված ժամկետներում Հանրապետության նախագահը չի ստորագրել վարչապետի կողմից ներկայացված նախագիծը և այն առարկություններով չի վերադարձրել վարչապետին, հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 3-րդ մասը՝ 2021թ. ապրիլի 13-ից Արշակ Կարապետյանն իրավունքի ուժով համարվում է նշանակված ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալի […]
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հայտարարություն է տարածել Բաքվում բացված ռազմական ավարների պուրակի վերաբերյալ, որն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև․ «Այսօր՝ 2021թ. ապրիլի 12-ին Բաքվում բացվել է 2020 թվականի սեպտեմբեր-նոյեմբեր ամիսների պատերազմին վերաբերող այսպես կոչված «ցուցահանդես-պուրակ»: «Պուրակում» հայկական զինվորական տեխնիկայի հետ միասին ցուցադրված են հայկական զինված ուժերի ծառայողների կերպարներ (մանեկեններ), որոնք բոլորն էլ ներկայացված են արժանապատվությունը ոտնահարող, նվաստացուցիչ վիճակում: Դա արված է հնարավորինս լայն հրապարակայնություն ապահովելով: «Պուրակի» հրապարակված տեսանյութերից ու լուսանկարներից ակնհայտ է, որ ցուցադրությունն արված է Հայաստանի ու Արցախի հայերի, Հայաստանի քաղաքացիների նկատմամբ ատելությունն ու թշնամանքն ավելացնելու, խրախուսելու համար: Ցուցադրություններն արված են ցինիզմով՝ հրապարակայնորեն նսեմացնելու համար պատերազմում զոհվածների հիշատակը, […]
Թուրքիայում զգուշանում են Սև ծովում ԱՄՆ-ի ռազմական ներկայությունից և ռուս-ուկրաինական լարվածությունից Թուրքիան և Ուկրաինան մտածում են անցնել ազատ առևտրի մասին համաձայնագրի Էրդողանը ռազմական հեղաշրջման փորձի մեջ է մեղադրել նախկին ծովակալներին. կան ձերբակալվածներ Կառուցվելու է Բոսֆորը շրջանցող, Մարմարա և Սև ծովերը կապող Ստամբուլի ջրանցքը Credits: Ruptly
ՍիվիլՆեթն ամփոփում է ապրիլի 13-ի հիմնական իրադարձությունները․ Հայստանում կորոնավիրուսի դեմ պատվաստումները կսկսվեն ապրիլի 13-ից Երևանում, իսկ ապրիլի 14-ից՝ մարզերում Ադրբեջանցիները կրակել են Արցախի Սարուշեն գյուղի բնակիչների ուղղությամբ ԲՀԿ-ն խորհրդարանական ընտրությունների միջոցով իշխանափոխություն է ուզում կատարել Նախագահ Արմեն Սարգսյանը չի ստորագրել Դատական օրենսգրքում փոփոխությունների օրենքը Գագիկ Ծառուկյանը տուգանվել է 100 հազար դրամով՝ հրավառության համար
Ադրբեջանը դեռ պաշտոնական պատասխան չի ստացել այն հարցին, թե ինչպես են «Իսկանդեր-Մ» հրթիռները հայտնվել Հայաստանի տրամադրության տակ: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկուշաբթի Բաքվում ռազմավարների զբոսայգու բացմանը, որտեղ ցուցադրված են Շուշի քաղաքում հայտնաբերված հրթիռի բեկորները: Դրանք, ադրբեջանական կողմի պնդմամբ, պատկանում են «Իսկանդեր-Մ» օպերատիվ-մարտավարական հրթիռային համալիրներին: Զբոսայգում Ալիևը, որը մինչ օրս խոսել էր պատերազմում «Իսկանդերի» գործածման հստակ տվյալների բացակայության մասին, այժմ մեկ րոպե տևողությամբ տեսանյութում հատուկ անդրադառնում է այս խնդրին: «Որտեղի՞ց են այդ հրթիռները («Իսկանդեր-Մ») Հայաստանի տրամադարության տակ հայտնվել։ Նրանք դա չպետք է ունենային։ Մենք ցանկանում ենք ստանալ պատասխան այն հարցին, թե ինչպես է այդ մահացու զենքը հայտնվել […]