Փետրվարի 20-ին ՀՀ կառավարությունը գումարել է հերթական նիստը։
LIVE. Կառավարության նիստը, փետրվարի 20
Article Published:
20 Փետրվար
, 2020 09:02
Comments Off on LIVE. Կառավարության նիստը, փետրվարի 20
Post navigation
Posted in:
Փետրվարի 20-ին ՀՀ կառավարությունը գումարել է հերթական նիստը։
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն այս շաբաթվա իր ասուլիսով բոլորին իրար խառնեց Արցախում։ Մայիսի 22-ի ասուլիսին նա ասաց, որ Ադրբեջանի 86 600 քառակուսի կիլոմետրը, որն ինքը ճանաչում է որպես տարածքային ամբողջականություն, ներառում է նաև Լեռնային Ղարաբաղը։ Արցախի Ազգային ժողովը, Արցախի գործող և նախկին նախագահները պատասխանեցին Փաշինյանին։ Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն էլ Արցախի խորհրդարանական մեծամասնությանը հարցրեց՝ «դուք այդքան նաի՞վ եք»։ ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանն ամփոփեց տասնօրյա քաղաքական խորհրդակցությունները։ Նախագահ Արայիկ Հարությունյանը արգելեց հանրահավաքներն ու սահմանափակեց կարծիքի արտահայտման ազատությունը։ Ռուբեն Վարդանյանի ընտանիքը Արցախում կներդնի 20 միլիարդ դրամ:
Մայիսի 26-ի՝ ժամը 19:00-ից որոնվող, մարտական հենակետեր սնունդ մատակարարող ՀՀ ԶՈՒ 2 զինծառայողներն են Հարություն Յուրիկի Հովագիմյանը և Կարեն Աշոտի Ղազարյանը: Ադրբեջանի կողմից նրանց ապօրինի առևանգման հանգամանքները բացահայտելու ուղղությամբ տարվում է լայնածավալ աշխատանք, հայտնում է պաշտպանության նախարարությունը։ Ավելի վաղ ՊՆ-ն հայտնել էր, որ միջդիրքային ճանապարհին հայտնաբերվել է մայիսի 26-ին՝ ժամը 19:00-ից որոնվող ՀՀ ԶՈՒ 2 զինծառայողների կողմից շահագործվող թիկունքային մատակարարման ավտոմեքենան, որը բեռնված էր սննդով և ջրով՝ նախատեսված մարտական հենակետերի համար, «Մայիսի 26-ին ադրբեջանական լրատվամիջոցները, ապա՝ Ադրբեջանի սահմանապահ ծառայությունը ապատեղեկատվություն տարածեցին այն մասին, թե իբր հայկական կողմը դիվերսիոն ներթափանցման փորձ է կատարել, ձերբակալվել են ՀՀ ԶՈՒ երկու զինծառայողներ: Կրկին հայտնում […]
Ոչ ոք չի կարող զգալ կամ որևէ կերպ կիսել, ամոքել այն անհատակ ցավը, որն իր մեջ կրում է սևազգեստ մայրը։ Ընկերներիցս մեկը պատերազմի օրերին գրել էր․ «Տղամարդիկ մեռնում են ռազմի դաշտում մեկ անգամ, իսկ նրանց մայրերը՝ ամեն վայրկյան ու այդպես մի ողջ հավերժություն»։ Մենք առանց կանանց կամքը հաշվի առնելու վերցնում ենք նրանց զավակներին և տանում ենք բանակ, ինչպես պահանջում է զինապարտության օրենքը, հետո վերադարձնում անշնչացած մարմին կամ մասունք, և որպես սփոփանք ավելացնում «Հերոս» որակումը։ «Ես առողջ էրեխա եմ տվել, բայց էսօր միձեռանի, միոտանի էլ եմ տեր… Ողջ եմ ուզում իմ էրեխին…, խնդրում եմ…», – հեծեծում էր ժամկետային զինծառայողի մայրը, որը […]
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն ստորագրել է հրամանագրեր ռազմական դրության պայմաններում կիրառվող լրացուցիչ սահմանափակումների մասին, հաղորդում է Արցախի Հանրապետության նախագահի մամուլի ծառայությունը։ Նախագահի հրամանագրով` արգելվում են բոլոր տեսակի հավաքները, բացառությամբ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման նպատակով, ինչպես նաև Արցախի Հանրապետության տոների և հիշատակի օրերին կազմակերպվող հավաքների, որոնք կարող են կազմակերպվել միայն Արցախի Հանրապետության կառավարության թույլտվության դեպքում:«Նախագահի մեկ այլ հրամանագրով՝ սահմանափակվում է կարծիքի արտահայտման ազատությունը, արգելվում են տեղեկատվության որևէ միջոցով Արցախի Հանրապետության պաշտպանունակության, անվտանգության, տարածքային ամբողջականության, ինքնիշխանության, սահմանադրական կամ հասարակական կարգի, տնտեսության բնականոն զարգացման վերաբերյալ տեղեկություններ փնտրելը, ստանալը և տարածելը, այդ թվում՝ դրանց դեմ ուղղված քարոզչությունը»:
Իր հեղինակային հերթական հաղորդմանը ՍիվիլՆեթի մեկնաբան Էրիկ Հակոբյանը անդրադառնում է մի քանի թեմայի՝ Հայաստանի՝ ՀԱՊԿ-ից դուրս գալու հավանականությանը, կանանց զինվորական ծառայության ներգրավելու մասին նոր օրենքին և Արցախը Ադրբեջանի մաս ճանաչելու Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին։