LIVE. Սերժ Սարգսյանի և մյուսների գործով առաջին դատական նիստը

Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում տեղի է ունենում Սերժ Սարգսյանի և մյուսների գործով դատական առաջին նիստը։ Սարգսյանը որպես մեղադրյալ ներգրավված է պետական բյուջեից մոտ կես միլիարդ դրամի հափշտակությունը կազմակերպելու գործով։ Մեղադրյալներ են նաև նախկին գյուղնախարար Սերգո Կարապետյանն ու Սերժ Սարգսյանի մտերիմ գործարարներից համարվող «Ֆլեշ» ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանը, Գյուղնախարարության նախկին պաշտոնյա Գևորգ Հարությունյանը։