Մարտի 23-ին Ազգային ժողովը գումարել է արտահերթ նիստ։
LIVE. Ազգային ժողովի արտահերթ նիստ, մարտի 23
Article Published:
23 Մարտ, 2020 07:47
Comments Off on LIVE. Ազգային ժողովի արտահերթ նիստ, մարտի 23
Post navigation
Posted in:
Մարտի 23-ին Ազգային ժողովը գումարել է արտահերթ նիստ։
Սեպտեմբերի 25-ին Արցախում վառելիքի պահեստում տեղի ունեցած պայթյունի տարածքից հայտնաբերվել և դատաբժշկական փորձաքննության բյուրո է տեղափոխվել` ընդհանուր 170 աճյուն և մասունք, իսկ անձնական իրերը` օպերատիվ շտաբ։ Այս մասին հաղորդում է Արցախի ներքին գործերի նախարարությունը։ Աճյուններն ու մասունքները կտեղափոխվեն Հայաստանի Հանրապետություն` ԴՆԹ միջոցով ինքնությունները պարզելու համար։
Արցախից բռնի տեղահանված բոլոր քաղաքացիները միանվագ 100 հազար դրամ կստանան։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր քույրերի եւ եղբայրների հրատապ կարիքների համար նրանցից յուրաքանչյուրին՝ անկախ տարիքից, պետական բյուջեից կհատկացնենք միանվագ 100 հազարական դրամ: Այսօր երեկոյան փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը Հ1-ի եթերում կներկայացնի մանրամասները»,- գրել է Փաշինյանը:
Սեպտեմբերի 29-ի ժամը 06:00-ի դրությամբ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 84 770 անձ է ժամանել Հայաստանի Հանրապետություն, հայտնում է վարչապետի խոսնակ Նազելի Բաղդասարյանը։ Այդ թիվը նախօերի ժամը 22:00-ի դրությամբ կազմում էր 78 354 անձ։
Ընդդիմադիր ուժերին միավորում է առնվազն մեկ խնդիր` «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը քաղաքային իշխանությունից հեռու պահելը և նրա պարտությունն արձանագրելը, նշում է քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանի ներկայացուցիչ Հակոբ Կարապետյանը ՍիվիլՆեթի Արշալույս Մղդեսյանի հետ զրույցում: Կարապետյանը ներկայացնում է ընդդիմադիր «Մայր Հայաստան» դաշինքի և «Հանրային ձայն» կուսակցությունների հետ կոալիցիա չկազմելու, բայց նրանց կողմից Մարությանին քաղաքապետ ընտրելու առաջարկի տրամաբանությունը:
«Հայաստանին պարզած Թուրքիայի և Ադրբեջանի խաղաղության ձեռքում ձիթենու ճյո՞ւղ է, թե՞ զենք»․ հռետորական հարց է տալիս պոլսահայ հրապարակախոս Ռոբեր Քոթփաշը ՍիվիլՆեթի հետ զրույցում։ Նա վերլուծում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի այցը Նախիջևան, անդրադառնում տարածաշրջանի և Հայաստանի վերաբերյալ վերջին ժամանակների թուրքական հանրային ընկալումներին՝ նկատելով, որ դրանք ուղղված են ոչ միայն Հայաստանի, այլև Իրանի դեմ։ Քոփթաշը նաև խոսում է Նախիջևանի և Թուրքիայի կապերի մասին։
Հայաստանի կողմից Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) Հռոմի ստատուտի (կանոնադրություն) վավերացումը ամենաբացասական հետևանքները կունենա երկկողմ հարաբերությունների վրա, ռուսական պետական ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ, այս մասին սեպտեմբերի 28-ին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարարությունը։ «Հայ գործընկերներին է ի սկզբանե հասցվել է Հայաստանի կողմից ՄՔԴ-ի Հռոմի կանոնադրության վավերացման անընդունելիության մասին դիրքորոշումը այն պայմաններում, երբ այդ կառույցի կողմից Ռուսաստանի բարձրագույն ղեկավարության «ձերբակալման օրդերներ» են տրվել։ Քննարկվել է երկկողմ համաձայնագիր կնքելու Երևանի նախաձեռնությունը, Մոսկվան առաջարկել է փոխզիջումային տարբերակ, որը կարող էր գոհացնել երկու կողմերին: Ցավոք, այն հաշվի չի առնվել, փոխարենը Հայաստանում քաղաքական որոշում են կայացրել հօգուտ Հռոմի ստատուտի վավերացման։ Դա ամենաբացասական հետեւանքներն է ունենալու երկկողմ հարաբերությունների համար», – […]
Սեպտեմբերի 28-ի ժամը 14:00-ի դրությամբ բռնի տեղահանված ու Հակարիի կամրջով Հայաստան եկած արցախցիների թիվը 70 500 է։ Կառավարության հումանիտար կենտրոնում հայտարարեց վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը։ «Ինտենսիվությունը չի նվազել, մեկ ժամում հազար անձ ընդունվում է, ուղղորդվում ու հաշվառվում»,- ասաց Բաղդասարյանը։ Նա նաև հայտնեց, որ Արցախում կան մարդիկ, ովքեր չունեն սեփական փոխադրամիջոց ու նրանց տեղափոխման հարցը բաց է մնում։ Նազելի Բաղդասարյանի խոսքով՝ 35 մեծ ավտոբուսներ Գորիսում են, սպասում են հնարավորության, որպեսզի մեկնեն Ստեփանակերտ ու այդ մարդկանց տեղափոխեն ՀՀ։ 70 500 տեղափոխվածներից պետության կողմից կեցավայրեր ստացել են 13 922-ը, նրանք տեղավորվել են հյուրանոցներում, հոյւրատներում, առանձնատներում, բնակարաններում ու այլ շինություններում։ Սյունիքում տեղավորվել են […]