Կառավարության մամուլի կենտրոնում տեղի է ՀՀ Ոստիկանության պետի տեղակալ Հայկ Մհրյանի ասուլիսը:
Թեմա` ոստիկանության գործողությունները արտակարգ ռեժիմի պայմաններում:
-
Ամերիկյան ռազմանավերը Բոսֆորով անցնելու են Ապրիլ 12, 2021
Թուրքիայում զգուշանում են Սև ծովում ԱՄՆ-ի ռազմական ներկայությունից և ռուս-ուկրաինական լարվածությունից Թուրքիան և Ուկրաինան մտածում են անցնել ազատ առևտրի մասին համաձայնագրի Էրդողանը ռազմական հեղաշրջման փորձի մեջ է մեղադրել նախկին ծովակալներին. կան ձերբակալվածներ Կառուցվելու է Բոսֆորը շրջանցող, Մարմարա և Սև ծովերը կապող Ստամբուլի ջրանցքը Credits: Ruptly
-
ՁայնաZOOM. Գագիկ Ծառուկյանը հրավառության համար Ապրիլ 12, 2021
ՍիվիլՆեթն ամփոփում է ապրիլի 13-ի հիմնական իրադարձությունները․ Հայստանում կորոնավիրուսի դեմ պատվաստումները կսկսվեն ապրիլի 13-ից Երևանում, իսկ ապրիլի 14-ից՝ մարզերում Ադրբեջանցիները կրակել են Արցախի Սարուշեն գյուղի բնակիչների ուղղությամբ ԲՀԿ-ն խորհրդարանական ընտրությունների միջոցով իշխանափոխություն է ուզում կատարել Նախագահ Արմեն Սարգսյանը չի ստորագրել Դատական օրենսգրքում փոփոխությունների օրենքը Գագիկ Ծառուկյանը տուգանվել է 100 հազար դրամով՝ հրավառության համար
-
Ալիևը պատասխան է պահանջում Շուշիում Ապրիլ 12, 2021
Ադրբեջանը դեռ պաշտոնական պատասխան չի ստացել այն հարցին, թե ինչպես են «Իսկանդեր-Մ» հրթիռները հայտնվել Հայաստանի տրամադրության տակ: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկուշաբթի Բաքվում ռազմավարների զբոսայգու բացմանը, որտեղ ցուցադրված են Շուշի քաղաքում հայտնաբերված հրթիռի բեկորները: Դրանք, ադրբեջանական կողմի պնդմամբ, պատկանում են «Իսկանդեր-Մ» օպերատիվ-մարտավարական հրթիռային համալիրներին: Զբոսայգում Ալիևը, որը մինչ օրս խոսել էր պատերազմում «Իսկանդերի» գործածման հստակ տվյալների բացակայության մասին, այժմ մեկ րոպե տևողությամբ տեսանյութում հատուկ անդրադառնում է այս խնդրին: «Որտեղի՞ց են այդ հրթիռները («Իսկանդեր-Մ») Հայաստանի տրամադարության տակ հայտնվել։ Նրանք դա չպետք է ունենային։ Մենք ցանկանում ենք ստանալ պատասխան այն հարցին, թե ինչպես է այդ մահացու զենքը հայտնվել […]
-
Մինսկի խմբի համանախագահները կարող էին Ապրիլ 12, 2021
Ռուսաստանի նախկին արտգործնախարար, Դաշնային խորհրդի միջազգային հարցերի հանձնաժողովի նախագահ Գրիգորի Կարասինը ռուսական «Կոմերսանտ» թերթին տված հարցազրույցում, ի թիվս այլ հարցերի, անդրադարձել է Լեռնային Ղարաբաղին և ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությանը։ Հարցին, թե ինչպե՞ս է գնահատում Ղարաբաղում ռուսական խաղաղապահ առաքելության աշխատանքը, և արդյոք այն շա՞տ է տարբերվում Մերձդնեստրի նմանատիպ գործողությունից, Կարասինը պատասխանել է․ «Տարածաշրջանում մեկնարկել է խաղաղապահ գործողություն, որի զորակազմը համալրված է ռուս զինծառայողներով: Սա արդեն նշանակալի արդյունք է: Այժմ հարցերի հիմնական մասը կապված է մարդասիրական խնդիրների հետ՝ ռազմագերիների փոխանակում, զոհվածների աճյունների վերադարձ, փախստականներ ու նրանց համար բնակության անհրաժեշտ պայմանների ստեղծում: Սուր է դրված Լեռնային Ղարաբաղի տարածքի և դրա հարակից շրջանների ականազերծման […]
-
2020թ. կոռուպցիոն քրեական գործերով 26,6 Ապրիլ 12, 2021
Հայաստանի քննչական մարմիններում 2020-ին ավելի քիչ քրեական գործ է հարուցվել կոռուպցիոն հանցագործությունների փաստով, քան 2019-ին։ Ընդհանուր առմամբ անցյալ տարի 167-ով կրճատվել է կոռուպցիոն գործերի թիվը։ Այդ մասին հաղորդում է գլխավոր դատախազությունը։ Քննված կոռուպցիոն գործերի նվազումը, ըստ դատախազության, պայմանավորված է այն հանգամանքով, որ քրեական օրենսգրքում կոռուպցիոն հանցագործությունների ցանկում հանցակազմերի թիվը պակասել է՝ 70-ից հասնելով 28-ի, բացի այդ քրեական գործեր հարուցելուն խանգարել են կորոնավիրուսն ու պատերազմը։ Անցյալ տարի քննչական մարմինները ավարտել են 716 քրգործի վարույթ, որից 183-ը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան։ Ընդհանուր առմամբ քրեական հետապնդման է ենթարկվել 1 356 անձ, որոնցից 204-ը հետագայում արդարացվել են։ Նախորդ տարվա համեմատ 2020-ին 2,5 միլիարդ […]
-
Լուկաշենկոն կայցելի Ադրբեջան Ապրիլ 12, 2021
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ապրիլի 13-ին կայցելի Ադրբեջան: Այս մասին հայտնել են Բելառուսի նախագահի մամուլի ծառայությունից, փոխանցում է belta.by-ը։ Ըստ հաղորդագրության՝ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկու հանդիպում կանցկացնեն։ Դրանցից մեկը տեղի կունենա Լուկաշենկոյի Բաքու ժամանելուն պես։ «Ոչ պաշտոնական մթնոլորտում պետությունների ղեկավարները կքննարկեն բելառուսա-ադրբեջանական հարաբերությունների հիմնական ուղղությունները և երկկողմ համագործակցության ռազմավարական հարցերը»,- հաղորդում է կայքը։ Բանակցությունների պաշտոնական մասը նախատեսված է չորեքշաբթի՝ ապրիլի 14-ին։ Բելառուսի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը տեղի կունենա նեղ և ընդլայնված կազմով ՝ պատվիրակությունների անդամների մասնակցությամբ: Հիմնական ուշադրությունը կհատկացվի առևտրատնտեսական փոխգործակցության ընդլայնմանը։
-
Վրաստանի խորհրդարանում կանցկացվի փակ քննարկում Ապրիլ 12, 2021
Վրաստանի խորհրդարանում նախատեսված են քննարկումներ Լեռնային Ղարաբաղի թեմայով․ այս մասին հայտնում է Վրաստանի Առաջին ալիքը։ Ըստ տեղեկության՝ հարցը քննարկվելու է խորհրդարանի՝ պաշտպանության ու անվտանգության հանձնաժողովի նիստում՝ «Լեռնային Ղարաբաղի խաղաղության համաձայնագրի ազդեցությունը Հարավային Կովկասի անվտանգության միջավայրի վրա» խորագրով։ Նիստի շրջանակում պատգամավորները լսելու են հետախուզական ծառայության ղեկավարի պաշտոնակատար Շալվա Լոմիձեի զեկույցը: Հանձնաժողովի նիստը, հավանաբար, փակ է լինելու, քանի որ վերջերս նմանատիպ հարցերի շուրջ հանձնաժողովի նիստերը դռնփակ են անցնում, նշում է Առաջին ալիքը։