Ատելության խոսքը սոցիալական մեդիայում. հայաստանյան իրողություններ

Ատելության խոսքի կամ դրա քարոզի ծավալները, հատկապես սոցիալական մեդիայում, գնալով ահագնանում են: Հայաստանում, ըստ տարբեր հետազոտությունների, ատելության խոսքը և քարոզը բաժին է ընկնում քաղաքական ընդդիմախոսների և սեռական ինքնության հանդեպ։ Ուստի իրավապաշտպանների մի մասը ողջունում է ատելության խոսքը քրեականացնելու նախաձեռնությունը՝ նշելով, որ միայն քրեաիրավական հարթությունում է հնարավոր լռեցնել, կամ գոնե նվազեցնել ատելության այս հոսքը: Մյուսները կարծում են, որ միայն օրենսդրական խստացումներով հնարավոր չէ խնդիրը լուծել, եթե չլինեն համալիր քայլեր՝ սկսած կրթությունից:

Այս հարցերին է նվիրված «Ատելության խոսքը սոցիալական մեդիայում. հայաստանյան իրողություններ» թեմայով «Հոդված 3» ակումբի կազմակերպած տեսաքննարկումը:

Բանախոսներն են.

ԳԵՂԱՄ ՎԱՐԴԱՆՅԱՆ, Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի media.am կայքի խմբագիր

ՍԱՄՎԵԼ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ, մեդիափորձագետ

ԱՐԹՈՒՐ ՊԱՊՅԱՆ, լրագրող, բլոգեր, ՏՏ և մեդիա ոլորտի խորհրդատու

ՍՈՍ ԱՎԵՏԻՍՅԱՆ, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ, պատգամավոր

ԱՆՆԱ ԿՈՍՏԱՆՅԱՆ, ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ, պատգամավոր

Տեսաքննարկումը կազմակերպվել է «Ատելության խոսքի դեմ պայքարի հարթակ» ծրագրի շրջանակներում՝ Ֆրիդրիխ Նաումանի՝ «Հանուն Ազատության» Հիմնադրամի և Սիվիլնեթ թիվիի հետ համագործակցությամբ։