Երիտասարդության դերը՝ ատելության խոսքի դեմ պայքարում

Հայաստանում հետհեղափոխական շրջանում էապես ավելացել են ատելության խոսքի ծավալները: Եթե նախկինում ատելության քարոզի հիմնական զոհն էին դառնում սեռական և կրոնական փոքրամասնությունների ներկայացուցիչները, ապա այժմ այն դարձել է քաղաքական պայքարի միջոց։

Ինչպե՞ս կարող է աջակցել երիտասարդությունն ատելության քարոզի դեմ պայքարում, արդյոք այն ներգրավվա՞ծ է այդ գործընթացքում, ունի՞ իր ձայնը տեղ հասցնելու քաղաքական ու հանրային խողովակներ, և ինչո՞ւ է երիտասարդության մի մասը երբեմն հագուրդ տալիս ատելության քարոզին։

Ատելության քարոզի դեմ պայքարում երիտասարդության դերի ու նշանակության մասին է «Հոդված 3» ակումբի կազմակերպած «Երիտասարդության դերն ատելության խոսքի դեմ պայքարում» թեմայով տեսաքննարկումը: