Ատելության խոսքը մեդիայում. հայաստանյան իրողություններ

Սոցիալական մեդիայում լայնորեն տարածվող ատելության խոսքը մերթընդմերթ հայտնվում է նաև հայաստանյան մամուլում ու համացանցային լրատվամիջոցներում:
Ինչու է ատելության խոսքը տեղ գտնում նաև ավանդական մեդիայում ու համացանցային լրատվամիջոցներում, ինչպես կարելի է սահմանափակել դրա տարածում ԶԼՄ-ներում և արդյոք մամուլի որակյալ բովանդակությունը կարող է նվազեցնել ատելության խոսքի տարածումը սոցիալական մեդիայում ու հանրության շրջանում:

Այս հարցերն են դիտարկվում «Հոդված 3» ակումբի կազմակերպած «Ատելության խոսքը մեդիայում. հայաստանյան իրողություններ» թեմայով տեսաքննարկման ժամանակ: