Խոսքի ազատության և ատելության խոսքի միջև սահմանը Հայաստանում

Ժամանակակից աշխարհում սոցիալական մեդիայի ու տեխնոլոգիական զարգացումներին համընթաց՝ ազատ խոսքի, լրատվության անսահմանափակ շրջապտույտը ստեղծում է հանրության համար ոչ միայն լրատվության աղբյուների բազմազանություն, այլև հանգեցնում որոշակի չարաշահումների՝ ի դեմս ատելության քարոզի ու կեղծ լրատվության տարածման: Խոսքի ազատության ձևախեղման գործընթացը չի շրջանցել նաև Հայաստանը, որտեղ քաղաքական պայքարում էական դերակատարում ունի խոսքի ազատության փաթեթավորմամբ մատուցվող ատելության խոսքը, կեղծ լրատվությունը՝ իր բովանդակային ու տեխնոլոգիական առանձնահատկություններով: Այս հարցերին է նվիրված «Հոդված 3» ակումբի կազմակերպած «Խոսքի ազատության և ատելության խոսքի միջև սահմանը Հայաստանում» թեմայով տեսաքննարկումը: